×


Սիրուշո

Սիրուշո

“Նախընտրում եմ այն ամենն, ինչ շոշափելի է” Հունաստանից մինչեւ Մալայզիա, Սինգապուրից մինչեւ Էլբա կղզի. այսպիսին է եղել Սիրուշոյի 2011-ի ամառային ճամփորդությունների երթուղին:): Sirusho Երգչուհին հանգստի նպատակով հաճախ է ճանապարհորդում՝ անկախ տարվա եղանակից:  “Այս տարվա ընթացքում մոտ ութ երկրում եղել եմ արդեն”,- BRAVO.am-ին ասաց Սիրուշոն՝ ավելացնելով, որ շատ կցանկանար լինել Չինաստանում: Նա մինչ հերթական ուղեւորության մեկնելը փորձում է օն-լայն տեղեկանալ տվյալ երկրի մշակույթի, հետաքրքիր ու տեսարժան վայրերի մասին. “Փոքր տարիքում իմ ամենասիրելի գրքերը հանրագիտարաններն էին: Wikipedia-ի ու Google-ի որոնողական համակարգերն ինձ համար երազանքների իրականացում էին: Փորձում եմ որքան հնարավոր է շատ ինֆորմացիա հավաքել, բայց հաճախ այնպես է լինում, որ քնում եմ մեկ երկրում եւ արթնանում արդեն այլ երկրի տարածքում ու հետազոտելու շատ ժամանակ չեմ ունենում”: Sirusho Սիրուշոն նշեց` ճամփորդելիս այնքան չի կարեւորում, թե ուր է գնում, որքան՝ ում հետ է մեկնում. “Առհասարակ, աշխատանքային անձնակազմումս բոլորը դրական մարդիկ են, ովքեր զբաղվում են իրենց գործով, խաղաղ են, հանգիստ ու չեն ստեղծում ավելորդ լարվածություն”: Երգչուհին ճամփորդելիս չի մոռանում վերցնել iPad-ը, որն իր անբաժանելի մասն է դարձել. “Որոշ հարցերում շատ կոնսերվատիվ եմ. նախընտրում եմ իրական գրքերը, ձայնասկավառակները, թղթերը, մի խոսքով՝ այն ամենն, ինչ շոշափելի է: Հարմարավետությունը ստիպում է համակերպվել iPad-ների հետ ու ամեն ինչ համակարգել մեկ վայրում:)”: Sirusho “Ես սիրում եմ աշխարհը. դեռ մանկուց այնքան առիթներ են եղել դրսում լինելու, որ ինձ ամեն տեղ տանն եմ զգում:): Նաեւ ուրախ եմ, որ ուր էլ գնամ, վերադարձիս վերջնական վայրը Հայաստանն է. այստեղ են իմ ընտանիքը, ընկերները, հարազատները”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Սիրուշոն: Ի դեպ, երգչուհին նաեւ աշխատանքային նորություններ ունի. այժմ վաճառքում է նրա՝ 2005 թվականին լույս տեսած “Շերամ” ձայնասկավառակի վերաթողարկված տարբերակը: Սիրուշոն գուսան Շերամի երգերը նորից չի ձայնագրվել, պարզապես այն ունի նոր շապիկ ու ֆոտոշարք, որի հեղինակն ամերիկյան լուսանկարիչ Jerry Avenaim-ն է: Ձայնասկավառակը վերաթողարկել է “Սիրուշո Production”-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սիրուշոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW