×


Սիրուշո

Սիրուշո

Երգչուհուց դժգոհո՞ւմ են Սիրուշոն կարծես թե երկրպագուների պակաս չունի եւ նրանց կողմից շատ սիրված է: Նշենք, սակայն, որ հայաստանցի ֆանատներն են սկսել դժգոհել իրենց սիրելի երգչուհուց: Նրանցից մեկն, օրինակ, Սիրուշոյի “Facebook”-ի էջում գրել էր, թե ինչքան է սիրում երգչուհուն, բայց նաեւ նշել էր, որ նա կարող է կորցնել հայաստանցի երկրպագուներին, քանի որ հիմա միայն եվրոպական երկրներում է համերգներով հանդես գալիս. “Այսօր դու կկորցնես մի երկրպագու, վաղը` տասը, մյուս օրը` բոլորին”: Sirusho Նշենք նաեւ, որ երեւանցի այլ երկրպագուներ եւս “պահանջում” են Սիրուշոյից մայրաքաղաքում ելույթներ ունենալ:): Սիրուշոն նույն էջում հետեւյալն է գրել. “Պարզապես ուզում եմ հերթական անգամ շնորհակալություն հայտնել իմ հավատարիմ երկրպագուներին կամ պարզապես այն մարդկանց, ովքեր կողքիս են եւ իմ քայլերը երբեք կասկածի տակ չեն դնում, անգամ եթե ինձ անձամբ չեն ճանաչում: Դուք ինձ համար մեծ ընտանիք եք, ովքեր անկեղծորեն ուրախանում են իմ ձեռքբերումներով, ես էլ ձեզ ուզում եմ փոխանցել միմիայն դրական էմոցիաներ”: Ինչո՞վ է պայմանավորված երգչուհու` հայրենիքում քիչ հանդես գալը, եւ արդյո՞ք առաջիկայում Սիրուշոն պլանավորում է մենահամերգով ներկայանալ հայաստանցի հանդիսատեսին, կփորձենք պարզել ու մեր ընթերցողներին տեղեկացնել առաջիկայում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Սիրուշոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին