×


“Ոճն էկրանից”

“Ոճն էկրանից”

Սիրուշոն, Անդրեն, Գիրշան եւ Էմման ամենաոճայիններն են Էկրանից ճաշակ թելադրող ոճայիններին “Ոճն էկրանից” ամենամյա մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ անգամ պարգեւատրեց:): Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, գործարարներն ու քաղաքական գործիչներն իրենց “էկրանից ամենաոճայինը” տիտղոսին արժանացան մայիսի 5-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” շքասրահում կայացած միջոցառման ժամանակ: Andre Երեկոն, որի ընթացքում  նորաձեւության ցուցադրություններ տեղի ունեցան,  վարում ու իր հումորներով էր համեմում Եգոր Գլումովը, ով եւ  հայտարարեց մրցանակակիրների անունները: Այսպիսով, այս տարվա ամենաոճային երգիչն  Անդրեն է:):  Նա  նշեց` վերջին ամիսներին ոճի հետ կապված մրցանակներ  շատ է ստացել` պայմանավորված իր ջինսային բիզնեսով: “Ուրախ եմ, որովհետեւ ջինսերի իմ հավաքածուն շուտով լույս կտեսնի”: Ամենաոճային երգչուհին էլ Սիրուշոն է: Նրա մրցանակը նույնպես Անդրեն ստացավ:). “Սիրուշոն երկրում չէ, այսօր զանգ եւ խնդրանք եմ ստացել, որ այս մրցանակը ես ստանամ եւ փոխանցեմ իրեն: Իսկապես արժանի է այս մրցանակին, որովհետեւ շատերն են փորձում նմանակել իրեն` սանրվածքի եւ հագուստի առումով”: Grisha Aghakhanyan Ամենաոճային երաժշտական տեսահոլովակի եւ գովազդի  ռեժիսոր ճանաչվեց Ժոռ Մելոյանը: Ամենաոճային հաղորդավարը Գրիշա Աղախանյանն է: “Պետք է համեստ լինել, անկախ նրանից` ինչքան հայտնի ես ու ինչքան մրցանակներ ունես”,- նշեց նա: 2010-ի ամենաոճային հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին այս տարի փոխարինելու էր եկել Էմմա Բալբաբյանը:  “Այն, որ եթերից շատ, թե քիչ ոճային ես ու դա գնահատվում է, շատ հաճելի է”, -մրցանակի համար ուրախ էր Էմման: Նորությունների ամենաոճային հաղորդավար եւ մեկնաբան Արտակ Ալեքսանյանն իր ստացած տիտղոսի համար սիրելիին է պարտական:): “Անկեղծ ասած` այս մրցանակն ավելի շատ իմ կնոջն է վերաբերում. ինքն է իմ հագուստն ընտրում: Ոճային  մարդը նա է,  ով ներդաշնակ է իր հագուստի հետ, կրում է այն հագուստը, որը հարմարավետ է”,- ասաց Արտակը: Emma Balbabyan Սոս Ջանիբեկյանն ուշացմամբ եկավ եւ ամենաոճային դերասանի` իր մրցանակը վերցրեց, Արմեն Պետրոսյանն ու Լուիզա Ներսիսյանը, որ   ընդհանրապես չէին եկել, ամենաոճային դերասանն ու  դերասանուհին են հումորային ժանրում: “Ո՞ւր է իմ տղամարդը”  սերիալի դերասանուհիներ Գայանե Ասլամազյանը, Անի Պետրոսյանը, Կլարա Խուրշուդյանը, Անժելա Սարգսյանն ու Ագնեսա Շահնազարյանը ամենաոճային դերասանուհիներն են: Աղջիկները երեկոյին ամբողջ կազմով չէին ներկայացել, Ագնեսան բոլորի անունից շնորհակալություն հայտնեց. “Խնդրում ենք` մեզ սիրեք, որովհետեւ մենք ձեզ սիրում ու ձեզ համար ենք աշխատում”: “Ոճն էկրանից” Ամենաոճային քաղաքական գործիչը Վահե Էնֆիաջյանն է, կին քաղաքական գործիչը` Զարուհի Փոստանջյանը: “Անկեղծությունն է, որ հնարավորություն է ընձեռում հաջողակ լինել”,- նշեց Զարուհին: Ամենաոճային գործարարը Միքայել Վարդանյանն է, կին գործարարը` Լիկա Մեսրոպյանը: Ամենաոճային կայքի տիտղոսը  “Արթ Սթայլ” ընկերությանն է: “Այս մրցանակն ինձ եք հանձնում, բայց այն ավելի շատ պատկանում է իմ մայրիկին, քանի որ նա է  ինձ ճիշտ հագուստով տնից  դպրոց, երգի, պարի փորձերի ճանապարհում , ինչպես նաեւ` այս մրցանակաբաշխությանը, իսկ բեմական հագուստի համար շնորհակալություն իմ տատիկին եւ Արամ Նիկոլյանին”, - ասաց Լիդուշիկը: Նա  “Ամենաոճային մանկական երգչուհի”  տիտղոսին է  արժանացել:  Ամենաոճային մանկական դերասանուհի փոքրիկ Սոֆի Դեւոյանն էլ իր տիտղոսի համար տատիկին` Սոֆի Դեւոյանին, եւ մայրիկին` Զարուհի Բաբայանին, շնորհակալություն հայտնեց: “Ո՞ւր է իմ տղամարդը”  սերիալի դերասանուհիները Զավահիր Ծառուկյանին “Տարվա բարեգործ” հատուկ մրցանակը շնորհվեց, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին էլ ամենաոճային ընկերը դարձավ: Հասարակության համար արտաքին տեսքով  ոճի օրինակ հանդիսացողներին քաջալերելու նպատակ ունեցող միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով: Երեկոյի վերջում բարեգործական աճուրդ կայացավ, որի  ողջ հասույթը փոխանցվելու է “Հայ օգնության ֆոնդ”-ին` անապահով երեխաների համար հագուստ ձեռք բերելու նպատակով: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW