Երգչուհուն հեռացրե՞լ են Ազգային ժողովից
Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակի նկարահանման մասին BRAVO.am-ն արդեն հայտնել է: Երգչուհին “Իրական սեր” երգի համար ցանկանում է լավ տեսահոլովակ ստանալ:
Որոշ դադարից հետո ռեժիսոր Արեն Բայադյանի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ Սյուզին երեկ ավարտին է հասցրել տեսահոլովակի նկարահանման վերջին աշխատանքները. տեսարաններից մեկում իր սիրելի մակնիշի ավտոմեքենայով է:):
“Ավտոմեքենան իմը չէ, բայց երգիս համապատասխան է: Քանի որ մեր աշխատանքն է, մրսում ենք, սառչում, բայց գործը պետք է ավարտին հասցնել: Երգի իմաստը, իմ էմոցիաները փորձում եմ տեսահոլովակի միջոցով փոխանցել”,- նշել է Սյուզին:
“Գիտեմ, որ հայրս չի ընդունում”. Սյուզի
Երգչուհին ինքն է ընտրել իր բեմական զգեստները՝ խորհրդակցելով քրոջ եւ մայրիկի հետ. “Նրանք առաջինն են գնահատում, փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ, իսկ դիմահարդարումս ու վարսերս վստահում եմ մասնագետներին: Գիտեմ, որ հայրս չի ընդունում շատ կարճ զգեստները, բայց աղջկական կարճ զգեստներ հագնում եմ, որոնք նաեւ ծնողներիս սրտով են”:
Ազգային ժողովում չի աշխատում
Սյուզի Մելիքյանն այժմ զբաղվում է միայն երգով, այլեւս չի աշխատում Ազգային ժողովում. “Աշխատանքից ինձ ոչ ոք չի հեռացրել, ի տխրություն այն մարդկանց, ովքեր այդպես են մտածում: Ազգային ժողովն այն վայրն էր, որտեղ իմ կրթությամբ ու ցանկությամբ էի աշխատում, բայց երգի հետ չէի հասցնում համատեղել: Կիսատ էր ամեն ինչ, երգի մեջ այդպես լիարժեք չէի”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սյուզին:
Այժմ նա երգում է մայրաքաղաքի ակումբներից մեկում. “Միջավայրն ու մարդիկ ինձ հաճելի ու հարազատ են, այս գործից գոհ եմ, սիրում եմ երգի ասպարեզը: Եթե նկարահանման կամ քաղաքից դուրս եմ լինում, կարող եմ բացակայել, բայց հիմնականում շաբաթվա 6 օրն աշխատում եմ, դրան զուգահեռ նոր երգեր եմ ձայնագրվում”:
Սյուզի Մելիքյանի ցանկություններից մեկն իր առաջին ձայնասկավառակը թողարկելն է, որը հույս ունի` հաջորդ տարի իրականություն կդառնա. “Շուտով CD-ի շապիկի նկարահանումները կսկսենք, համագործակցելու եմ Գագա Ամատունու հետ, առանց կասկածի կվստահեմ իրեն”:
“Նոր տարվա գիշերն աշխատանքի մեջ կանցնի”
Սյուզին տեսահոլովակի պրեմիերան նախատեսում է դեկտեմբերին: Այնուհետեւ երգչուհին կպատրաստվի Ամանորին, որն այս տարի անց է կացնելու երգելով ու աշխատելով. “Արդեն մի քանի հրավեր ունեմ. Նոր տարվա գիշերն աշխատանքի մեջ կանցնի` ի տարբերություն անցած տարիների, բայց կփորձեմ լավ դիմավորել տարին”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: