Երգչուհին հաղթեց “Նոր ալիք”-ում:)
“We are the champions”: Երգչուհի Սոնա Շահգելդյանը 288 միավորով հաղթել է Յուրմալայում կայացած “Նոր ալիք 2010” երգի մրցույթում: Մեկ միավորով Սոնային զիջել ու երկրորդ հորիզոնականում է հայտնվել ուկրաինուհի Տատյանա Շիրկոն, երրորդը էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեն է:
Ծովափնյա քաղաքում իրականացվող “Новая волна”-ի 2010 թվականի առաջին մրցանակակիր Սոնա Շահգելդյանը ստացել է 50 հազար եվրոյի դրամական պարգեւ եւ նեթբուք:
Հայերը ուրախանում են` վերջապես ոչ միայն բարոյական հաղթանակ ունեցանք:): Bravo.am-ն էլ միանում է բոլոր շնորհավորանքներին, ընթերցողներին էլ խոստանում Սոնայի հետ զրուցել հայրենիք վերադառնալուն պես: Սպասեք:):


×
11,336






