×


Սոֆի Մխեյան

Սոֆի Մխեյան

“Թու-թու-թու, ստացվում է:)” Սոֆի Մխեյանն օրերս է վերադարձել եվրոպական շրջագայությունից, որի առիթը  “Հայաստան.am” համերգ-ներկայացումն է եղել: Երգչուհին իր տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ: “Մեկնել էի  ներկայացման կազմի հետ` Մենչի` Արմեն Պետրոսյանի առաջարկով: Ինձնից ու Արմենից բացի թիմում  էին նաեւ Լեւոն Հարությունյանը, Զառան, Գրիգոր Դանիելյանը, Արտյոմ Մարկոսյանը, Դելոն եւ Ֆելիքս Խաչատրյանը:  Ներկայացման համերգային հատվածում երգել եմ մի քանի ստեղծագործություն ”: Sofi Mkheyan Առաջարկը ստանալուն պես երգչուհին շատ է ոգեւորվել ու համաձայնել է, քանի որ նման շրջագայությունների, ինչպես ինքն է նշում, հաճախ չեն մեկնում. “Եվս մեկ առիթ էր հանդիպել Եվրոպայում ապրող հայրենակիցների հետ, ունենալ հաճելի օրեր”: Դերասանական կազմն ու երգչուհին համերգ-ներկայացմամբ եղել են Պրահայում, Վալենսիայում, Լեոնում, Մարսելում եւ  եվրոպական այլ  քաղաքներում:  Սոֆին թիմին  միացել  է վերջին փուլում` հատուկ հյուրի կարգավիճակում` ապահովելով երաժշտական  հատվածը, բայց ներկայացման մեջ եւս տարբեր դերակատարներ հանդես են եկել երաժշտական կատարումներով: “Շատ հետաքրքիր էր, տարբեր զգացողություններ էին, ամեն ինչ շատ լավ անցավ ”,-պատմել է երգչուհին, ով այս կազմի հետ առաջին անգամ է շրջագայել, իսկ մինչ այդ երկու անգամ առիթ է ունեցել համերգներով Մոսկվա եւ Միացյալ Նահանգներ մեկնել Մենչի հետ, որոնց ժամանակ իրենց ընկերակցել են այլ երգիչներ եւս: Sofi Mkheyan and Zara “Այս անգամ ես միակն էի համերգային հատվածում, մարդկանց ծափերն  ու վերաբերմունքն, երեւի թե, փաստեցին, որ իմ ներկայությունը ցանկալի էր այնտեղ: Երգել եմ չորս ստեղծագործություն, իսկ ներկայացումը եզրափակվել է “Ճանաչիր” երգով”,- ասել է Սոֆի Մխեյանը: Երգչուհին նշել է, որ թիմը շատ գեղեցիկ է ներկայացրել “Հայաստան.am” հումորային ներկայացումը,  որն իր տեղեկությունների համաձայն` հունվար եւ փետրվար ամիսներին կլինի նաեւ Երեւանում: Armen Petrosyan and Sofi Mkheyan Սոֆին տեղում չի կանգնում : ) Խոսելով ստեղծագործական նորությունների մասին` երգչուհին նշել է, որ ունի նոր շատ երգեր, որոնք տեսահոլովակների տեսքով կներկայացնի հանդիսատեսին. “Մի բան հաստատ է, ես երբեք տեղում չեմ կանգնում: Գրեթե պատրաստ է մեկ ձայնասկավառակ, բայց դեռ ուզում եմ հասկանալ` երբ արժի այն թողարկել: Ունեմ երեք երգ, որոնց հարցում դեռ ընտրություն եմ կատարում, կարծում եմ` մինչ Նոր տարի դրանցից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Ուղղակի չեմ ուզում, որ այն լինի հերթականը: Միշտ փորձում եմ ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, թու-թու-թու, ստացվում է: )”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սոֆի Մխեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին