Հոկտեմբերի 14-ին “Էրեբունի-Երեւան” տոնակատարության շրջանակում Երեւանում ելույթ կունենա ուկրաինացի հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան. այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական կայքից:
Վերա Բրեժնեւան
30-ամյա երգչուհին, որն անտարբեր չի թողնում արական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներին, ռուսաստանյան շոու-բիզնեսի ամենացանկալի արտիստներից է, իր անհատական կարիերան սկսել է 2007 թվականին, երբ հեռացել է “Վիա Գրա” հայտնի խմբից:
Վերա Բրեժնեւան
Վերան 2006 թվականից ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի կինն է, ունի երկու աղջիկ՝ 11-ամյա Սոնյան՝ նախորդ ամուսնությունից, եւ 2 տարեկան Սառան:
BRAVO.am


×
9,549






