×


Վիկ Դարչինյան

Վիկ Դարչինյան

“Եվրատեսիլ-2012”-ի մասին. “Դուշմանի հողում իրենց կրենք” Ապրիլի 24-ին Լոս-Անջելեսում Վիկ Դարչինյանը նվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` մենամարտելով Յոնի Պերեսի հետ: Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես եկող անվանի բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել գոտու վրա «1915» գրությամբ` աշխարհին հիշեցնելու Հայոց ցեղասպանության մասին: Vik Darchinyan “Շատ մեծ օր էր ինձ եւ աշխարհի ամբողջ հայության համար: Կարծում եմ` առաջին մարզիկն եմ, որ կարողացավ ամբողջ աշխարհին ներկայացնել ու պատմել, թե ինչ օր է ապրիլի 24-ը”,-ասաց Վիկ Դարչինյանը: Բռնցքամարտիկը պատրաստ է Ադրբեջանում ադրբեջանցի մրցակցի հետ ռինգ դուրս գալ: “Բայց այս պահին Ադրբեջանը դեռ չի կարող. իրենք փոքր են դրա համար”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց Վիկ Դարչինյանը: Bravo.am-ի հաջորդ հարցին, թե կո՞ղմ է` Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին Հայաստանի մասնակցությանը, Վիկ Դարչինյանը պատասխանեց: “Ինչո՞ւ ոչ: Գնանք դուշմանի հողում իրենց կրենք, շատ լավ կլինի: Գնանք ու պայքարենք”: Vik Darchinyan Բռնցքամարտիկը նշում է նաեւ, որ երգի այս մրցույթում հաղթանակն այնքան կարեւոր չէ, որքան արժանապատվորեն ներկայանալը. “Տեղ էլ չտան, պետք է ցույց տալ, որ լավն ենք”: Վիկ Դարչինյանը նաեւ համաձայն է Bravo.am-ի` վերջերս ներկայացրած մտքի հետ, որ “Եվրատեսիլ 2012”-ում անպայման ազգային ստեղծագործությամբ է պետք հանդես գալ. “Միանշանակ հայերեն լեզվով հայկական երգով է պետք ներկայանալ. առաջին նախապայմանը դա պետք է լինի մեզ համար: Թող չուզեն ադրբեջանցիները...”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW