×


Չատելու սկանդալային կոչ:)

Չատելու սկանդալային կոչ:)

Քաղաքական գործիչները համբուրվում են Ինչպե՞ս թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաոն համբուրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շուրթերը: Շատերին հուզեց այս հարցը, երբ նախագահների համբույրը պատկերող լուսանկարը տարածվեց համացանցում` անգամ ոմանց շփոթության մեջ գցելով, թե իրական կադր է ֆիքսված:): Angela Merkel and Nikola Sarkozy Այս աղմուկի հեղինակը “United Colors of Benetton”-ն է: Ընկերությունը սկսել է  “Unhate” կարգախոսով  խիզախ ու սկանդալային գովազդային արշավ`  հիշեցնելու, որ հաճախ ատելությունից սեր հենց մեկ քայլ է: “Benetton”-ը կոչ է  անում դադարել միմյանց ատել, անգամ եթե նախկինում նման զգացմունք են ունեցել: Ընկերության գովազդային լուսանկարներում կատարվում է այն, ինչն իրական կյանքում անհնար է պատկերացնել. աշխարհի մեծանուն քաղաքական գործիչները համբուրում են միմյանց շուրթերը: Ուրիշ էլ որտե՞ղ կտեսնեք, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համբուրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շուրթերը: Գովազդային այս արշավը կոչված է աջակցելու Արվեստի հետազոտական կենտրոնին եւ կրելու հանդուրժողականության գաղափարը: Այս լուսանկարների պաստառները, ինչպես նաեւ թվային պատկերները կարելի է տեսնել Նյու Յորքում, Միլանում, Հռոմում, Թել Ավիվում եւ Փարիզում: Համբույրները պատկերող լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` unhate.benetton.com

Կարդալ ավելին

Quality Sign BW