×


Քեթրին Միդլթոն

Քեթրին Միդլթոն

Դիզայների սխա՞լ, թե՞  կրկնօրինակում Պարզվում է` արքայազն Վիլյամի տիկնոջ` դքսուհի Քեյթ Միդլթոնի` մեծ իրարանցում առաջացրած եւ քննադատների հավանությանը արժանացած հարսանեկան զգեստն իրականում  “գողացված” Է: Մամուլում հայտնվել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի սանիկի` իտալուհի դերասանուհի, այժմ` Բելգիայի արքայադուստր Իզաբելլա Օրսինիի հարսանեկան լուսանկարները: Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա այնպիսի տպավորություն է, որ Քեյթի զգեստը պատճենված է:): Ի դեպ, Իզաբելլայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականին: Kate Midlton Իզաբելլա  Օրսինիի զգեստի հեղինակն է բելգիացի դիզայներ Ջերալդ Վատելեն: Արքայադուստրն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: “Կարծում եմ` Քեթրինի զգեստի դիզայներ Սարա Բերթոնը կրկնօրինակել է իմ զգեստը, քանի որ նրան շատ է դուր եկել այն: Իսկ եթե Քեթրինը հավանության է արժանացրել «կրկնօրինակը», ուրեմն լավ ճաշակ ունի'',- կատակել է նա: Քեթրինը դեռեւս լռում է եւ մեկնաբանություններ չի տալիս: Ներկայացնում ենք արքայադստրերի հարսանեկան զգեստները` եզրակացությունները թողնելով ձեզ:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW