Գո՞ղ, թե ՞ հղի
Եգիպտական ոճով մատանիներ, ականջօղեր, թեւնոցներ, վզնոցներ. Քիմ Քարդաշյանի զարդեղենի նոր` թվով չորրորդ հավաքածուն արդեն հասանելի է համացանցում: “Belle Noel” անվամբ զարդերը բավական մատչելի են` 38-ից 188 դոլար:
Նշենք, սակայն, որ մեկ այլ դիզայներ Ալեքսիս Բիթարը հայտարարել է, որ ռեալիթի-շոուի աստղը զարդերի դիզայնի գաղափարը գողացել է հենց իրենից: Բիթարը “New York Post”-ին տված հարցազրույցում հետեւյալն է ասել. “Քարդաշյանները դիզայներներ չեն, նրան գողեր են: Նույնիսկ զարդեղենի արժեքն է գողացված”:
Ալեքսիս Բիթարի խոսքերով` գաղափարը գողանալու պատճառ է հանդիսացել այն, որ “իր ընկերությունը նոր հավաքածուից զարդեր է ուղարկել Քիմին, նա էլ տեսել է եւ որոշել կրկնօրինակել”:
Ի դեպ, երկու ամիս առաջ դիզայներ Մոնիկա Բոթքիերն էլ մեղադրել էր Քարդաշյան քույրերին պայուսակների հավաքածուի դիզայնն իրենից գողանալու մեջ:):
Այս մեղադրանքները, կարծես, ոչ մի կերպ չեն փչացնում Քիմի լավ տրամադրությունը: Այժմ նա նկարահանվում է “Քորթնին եւ Քիմը գրավում են Նյու-Յորքը’’ ռեալիթի-շոուի երկրորդ մասում:
Սա դեռ ամենը չէ:): “Life & Style” ամսագիրը վերջերս հայտնել է, որ լոնդոնյան դեղատներից մեկի աշխատողների փոխանցմամբ` Քիմ Քարդաշյանն իրենց մոտից հղիության երեք թեստ է գնել, վերջին մի քանի միջոցառումների ընթացքում նա հրաժարվել է ալկոհոլային խմիչքից, ինչպես նաեւ այլեւս չի կրում կարճ ու նեղ զգեստներ: “OK” ամսագիրն էլ է Քիմի հղիությանն անդրադարձել` լուրը ներկայացնելով որպես հաստատված փաստ:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
25,508






