Գեղեցկուհու առաջին սինգլը
Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար. Քիմ Քարդաշյանը ամեն ինչով զբաղվել էր, բացի երգելուց :): Արդեն մի քանի ամիս է Քիմի երկրպագուները սպասում են նրա առաջին սինգլին: Քիմի կազմակերպած ամանորյա երեկույթի բոլոր մասնակիցներին հնարավորություն տրվեց լսել սինգլը: Այժմ այն հասանելի է բոլորին:):
Երգը կոչվում է “Jam” (Turn it up): Քիմը համագործակցել է հայտնի պրոդյուսեր The Dream-ի հետ: Սինգլի վաճառքը կսկսվի շուտով, իսկ վաճառքից ստացված ողջ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Ի դեպ, ասում են, Քիմը արդեն աշխատում է իր առաջին ալբոմի վրա` համագործակցելով Քանյա Վեսթի հետ: Իսկ մինչ այդ ձեզ ենք առաջարկում լսել Քիմ Քարդաշյանի առաջին ստեղծագործությունը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
8,121






