Ո՞ւմ է մարմնավորում գեղեցկուհին նոր ֆիլմում
“Ամուսնական խորհրդատու”, այսպես է կոչվում այն ֆիլմը, որում նկարահանվում է նաեւ Քիմ Քարդաշյանը: Ռեժիսորը Թայլեր Փերին է:
Նշենք, որ ռեալիթի-շոուների հայազգի աստղը ֆիլմերում նկարահանվելու փորձ արդեն իսկ ունի. Քիմը խաղացել է “Deep in the Valley” եւ “Disaster Movie” ֆիլմերում:
Գեղեցկուհու մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 26-ին` Ատլանտայում: Ֆիլմի գլխավոր հերոսուհու անունը Ջուդիթ է: Նա ամուսնական խորհրդատու է, ով այնքան է հոգնել սեփական ամուսնական կյանքից, որ որոշում է խախտել կանոններն ու դավաճանել ամուսնուն:):
Քիմ Քարդաշյանը մարմնավորում է Ավային, ով աջակցելու է գլխավոր հերոսուհուն եւ օգնելու է խորհուրդներով:
Դե ինչ, տեսնենք` ինչ դուրս կգա այս ամենից: Իսկ ֆիլմի նկարահանման աշխատանքներին կանդրադառնանք առաջիկայում;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` deadline.com


×
8,553






