×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Այսօր գեղեցկուհին ամուսնանում է:) Այսօր` օգոստոսի 20-ին, Քիմ Քարդաշյանն ու բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը ամուսնանում են: Հարսանյաց արարողությունը տեղի կունենա Սանտա Բարբարայում: Միջոցառմանը հրավիրված  է 500 հյուր, ովքեր, Քիմի ցանկությամբ, սպիտակ հանդերձներով են լինելու:): Kim Kardashyan Քիմի ու Քրիսի` մայիսին կայացած նշանադրության մասին պատմել ենք: Հենց այդ օրվանից էլ Քարդաշյանը սկսել է նախապատրաստվել հարսանյաց հանդեսին, առաջին հերթին ակտիվորեն մարզվելով` քաշ գցելու համար:): Քիմի հարսանյաց զգեստի դիզայները հայտնի Վերա Վանգն է: Հարսը պսակադրության օրը մեկ անգամ է զգեստափոխվելու:): Զգեստի ընտրության հարցում "խնդրի" առջեւ են կանգնել նաեւ Քարդաշյանի քույրերը ;): Ի դեպ, օրերս Հոլիվուդի “The Colony”-ում տեղի է ունեցել “Kardashian Kollection” անունը կրող հագուստների հավաքածուի շնորհանդեսը: BRAVO.am-ը կպատմի` ինչպես անցավ Քիմի հարսանքին ու ինչպիսին էր գեղեցկուհու տեսքը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW