“4 տարբերակ”-ի երգչուհին որդի է ունեցել:) “4 տարբերակ”-ից Քնարիկը հանդիպեց իրեն հարմար տարբերակին, սիրահարվեց, սիրեց, Կարենի սերը դարձավ ու… Պատմել ենք` նախորդ տարի հունիսի 18-ին սիրահարների համատեղ կյանքի երջանիկ սկիզբը դրվեց. ամուսնացան:): Օրերս սիրո պտուղները “հավաքելու” ժամանակն էր. Քնարիկն ու Կարենը որդի են ունեցել: Տիգրանը ամբողջ գիշեր ծննդատանը մայրիկին տանջել է:): “Փետրվարի 13-ի առավոտյան 9:30-ից 9:40 ընկած ժամանակահատվածում ծնվեց: Տյառնընդառաջ օրով ինձ ու ամուսնուս հրաշալի նվեր էր”,- Bravo.am-ին ասաց Քնարիկը: Զավակի սեռը երգչուհի, դերասանուհին երեք ամսական հղի ժամանակ է իմացել: “Չնայած` անընդհատ ասում էին` ուլտրաձայնային ստուգումները խաբուսիկ են լինում, բայց ես համոզված էի, որ տղա եմ ունենալու”,- նշեց Քնարիկն ու հավելեց, որ որդու անունը ամուսինն է ընտրել. “Ես էլ դեմ չէի, որովհետեւ Տիգրան անունը շատ եմ սիրում: Կարծում եմ` առնական, ամուր, լավ տղայի անուն է”: Ի դեպ, Կարենը ցանկացել է որդու լույս աշխարհ գալու պահին կնոջ կողքին լինել, բայց Քնարիկը չի համաձայնել. “Երբ կողքիդ հարազատ, սիրելի մարդիկ են, մի տեսակ թուլանում ես, իսկ միայնակ ժամանակ ավելի հավաք ու ուժեղ ես դառնում”: Տիգրանի հայրը, մայրական տատն ու քեռին ամբողջ գիշեր սրտատրոփ սպասել են ծննդատանը, պարբերաբար զանգահարել Քնարիկին ու ոգեւորել` ասելով` իր հետ են:): Տիգրանը, Քնարիկի խոսքերով, «տիպիկ» հայրն է:). “3 կիլոգրամ 3 հարյուր գրամ է ծնվել, հասակն էլ` 50սմ: Ասում են` բարձրահասակ տղա կլինի”: Հորեղբայրը, հայրական տատն ու պապը երեխայի համար մինչ ծնվելը Մայամիից գեղեցիկ հագուստներով ճամպրուկն արդեն ուղարկել էին. Քնարիկի տղան վառ գույների մեջ է հագնվում:): “Երբ առաջին անգամ որդուս գիրկս տվեցին, աներեւակայելի երջանկություն ապրեցի: Տառապալի գիշերվանից հետո նա հայտնվեց կրծքիս ու ակամա սկսեցի լացել. միանշանակ երջանկության արցունքներ էին”,- ասաց երգչուհին, ով հոր եւ որդու առաջին հանդիպմանը ներկա չի եղել:). “Բայց, որ իր պապան իր համար գժվում է, ուզում է փախչի աշխատանքից, տուն գա իրեն գրկելու, դա փաստ է”: Քնարիկը Տիգրանին արդեն տանն է խնամում ու մայրիկի դերում իրեն չափազանց լավ զգում. “Ամեն ինչ այնքան նոր է ու այնքան հրաշալի: Հիմա եմ հասկանում` ինչու են կանայք երեխա ունենալուց հետո ասում` ամբողջ աշխարհս փոխվում է, գույները փոխվում են, ցանկությունները, արժեքները` եւս: Ամեն ինչ փոխվում է, այո”: Տիգրանը չարաճճի չէ. “Ուղղակի մեկ-մեկ այդպիսին է դառնում, երբ սովածանում է ու ուզում մեկ րոպե շուտ ուտել”: Գիշերները չի թողնում քնել. “Որ մի քիչ մեծանա, կսովորի ռեժիմով ուտել ու քնել”: Երեխային խնամելու հարցում Կարենը կնոջը շատ է օգնում. “Երեւի մենակ գլուխ չէի հանի:)”: Երկու ամիս Քնարիկը որդու կողքից ոչ մի տեղ չի գնա. “Հետո կամաց-կամաց կսկսեմ վերադառնալ աշխատանքիս: Անկեղծ ասած` այս վայրկյանին, իսկապես, չեմ մտածում, թե կարող եմ իրեն թողնել ու աշխատանքի գնալ, բայց որ մի քիչ մեծանա, ավելի ամրանա, երեւի այդ մի քանի ժամը կկարողանամ մենակ թողնել”: Տիգրանը մի քիչ մեծանա, Քնարիկն էլ կազդուրվի, Bravo.am-ը կայցելի մայրացած երգչուհուն ու որդու հետ կլուսանկարի: Շնորհավորում ենք նորաստեղծ ընտանիքին. շատ-շատ սիրեք ձեր բալիկին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Քնարիկի անձնական արխիվից եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: