“Հենց նոր իմացա, որ աղջիկ եմ ունեցել”
Ֆիլիպ Կիրկորովը 44 տարեկանում առաջին անգամ հայր է դարձել: Ռուսաստանյան “աստղն” իր դստերը մայրիկի պատվին Վիկտորյա է անվանել:
Աղջիկը լույս աշխարհ է եկել Միացյալ Նահանգներում: Նորածնի ամերիկուհի մորն երգիչը խորհրդավորության քողի տակ է պահում:):
Ֆիլիպ Կիրկորովը բարի լուրը հայտնող sms հաղորդագրությունը նոյեմբերի 26-ին է ստացել: Երգիչը պլանավորել է առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել ԱՄՆ` նորածնին տեսնելու:
“Ես դեռ չեմ գիտակցում, որ հայր եմ դարձել: Չեմ կարող հավատալ դրան: Միայն մեկ բան գիտեմ` այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է”,-նշել է արտիստը:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` EG


×
13,177






