×


“Art of Living”

“Art of Living”

Միջոցառում` գեղեցիկ ապրելու համար :) “Ապրելու արվեստը”. այս խորագիրն է կրել օրերս հյուրանոցներից մեկում կայացած ցուցահանդեսը, որին մասնակցել են միջազգային ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչներ, ստեղծագործող անհատներ, բարեգործական կազմակերպություններ եւ ուսանողներ: Միջոցառման առաջին հատվածում տեղի է ունեցել նորաձեւության ցուցադրություն. ուսանող-դիզայներները  ներկայացրել են իրենց ամբողջական հավաքածուները, որտեղ հիփ-հոփ ոճը միախառնել են ազգային էլեմենտներով, ինչպես նաեւ ցուցադրել են ավանգարդ, փոփ-արտ ոճի հագուստներ ու զգեստներ: “Art of Living” Այս ցուցահանդեսի ընթացքում ելույթ են ունեցել “Doctor at Large” նորաստեղծ ռոք-խմբի տղաները՝  Իշխանը եւ Վարդանը, կատարել են իրենց հեղինակային երգերն ու մի քանի “քավեր” գործեր: Մի քանի տաղավարում ցուցադրվել են օրիգամի արվեստի նմուշներ, ապակե բիժուտերիա, կտավներ, արծաթե զարդեր, առողջության ու խնամքի հետ կապված պարագաներ: “Art of Living” Միջոցառման կազմակերպիչ “Էկո” առողջության կենտրոնի տնօրեն Զառա Ակունցի  կարծիքով` նման էքսպո-ցուցահանդեսներում մարդիկ իրենց արտադրանքն ու ծառայությունները կարող են ներկայացնել անմիջապես իրենց հավանական հաճախորդին. “Կազմակերպում ենք տարբեր խորագրերով էքսպոներ, որոշ ընկերություններ միշտ մասնակցում են, բայց ամեն անգամ մեզ միանում են նոր մարդիկ”, - ասել է Զառա Ակունցը եւ հավելել, որ ներկայացված են գեղեցիկ ապրելու հետ կապված իրեր ու ծառայություններ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW