“Դոգմայի տակ” թողնելու պահը հասունացել էր:) “Dogma’’ խմբի անփոխարինելի մասնիկները` վոկալիստ Զառան, բաս-կիթառահար Վարդանը, հարվածային գործիքներ նվագող Դերիկն ու կիթառահար Հենրին, նոյեմբերի 23-ին մենահամերգ են տվել Տիկնիկային թատրոնում: Երեկոն ընթացել է “Under Dogma’’ խորագրի ներքո, այսինքն` դոգմայի տակ:): Համանուն խումբը պարադոքսալ կերպով դեմ է ցանկացած տեսակի դոգմաների: “Ուզում ենք, որ մեր երաժշտությունը գործիք հանդիսանա, որպեսզի ցանկացած տեսակի դոգմաներն այնքան մանրամասն ուսումնասիրվեն ու ընկալվել, որ հնարավոր լինի ազատվել դրանց ազդեցությունից: Իսկ մեր երաժշտությունը կոնցեպտուալ առումով կարելի է դոգմատիկ անվանել:)’’,- ասում է խմբի վոկալիստ Զառան: “Dogma”-ի վերջին մենահամերգից մի քանի ամիս անցել է, երաժիշտներն էլ զգացել էին, որ երկրպագուների հետ կրկին հանդիպելու ու նրանց “դոգմայի տակ” թողնելու պահը հասունացել է: Զառան խոստովանում է, որ ակումբներում ելույթ ունենալն իրենց համար խնդիր է: Համերգի ընթացքում հնչել են նոր երգեր, որոնք արդեն ձայնագրված են եւ կընդգրկվեն խմբի նոր` երկրորդ ալբոմում: Ձայնասկավառակի աշխատանքներն երկարում են, քանի որ “Dogma”-ն համերգներով է զբաղված: Նշենք, սակայն, որ խումբը չորս երգ արդեն ձայնագրված է, իսկ երեքը հերթի մեջ են:): Համերգի ընթացքում հնչել է նաեւ արդեն սիրված 19-ը երգ: Ի դեպ, խումբը հանդես չի գալիս հայտնի երգերի քավեր տարբերակներով: “Իմաստ չկա: Եթե խմբում ունենք տաղանդավոր անձնավորություն, ով ստեղծագործում է, քավերների անհրաժեշտություն այլեւս չենք տեսնում: Ի դեպ, ոմանք էլ կարծում են` մենք ներկայացնում ենք հին հայկական մշակված երգեր, այդպիսի բան չկա”,-ասում է Զառան: Երգերի երաժշտության հեղինակն է կիթառահար Հենրին, խոսքերը գրում է Զառան: Հենրին եւ Զառան ամուսիններ են:): Զառան խոստովանում է, որ այդ փաստն իրեն շատ է օգնում, քանի որ բեմում սեր է տիրում, նպաստում է նաեւ ստեղծագործական մթնոլորտին: Համերգներին հաճախ ներկա է գտնվում նաեւ զույգի 1 տարեկան 2 ամսական դուստրը` Թենին: Իսկ Տիկնիկային թատրոնում կայացած համերգի ժամանակ մայրիկը դստերը երգ նվիրեց:): “Նա տարբերում է մեր գործերը: Միացնում եմ երգերը, նա էլ երգում է: Շատ հավես է, որ բալիկդ երգում է երգերդ: Բայց ապագա մասնագիտությունը թող ինքը որոշի:)”,-նշում է Զառան: Չնայած երգերի հայկական տեքստերին, երաժշտության հայկական մելիզմներին, խումբը դրական արձագանքներ է ստացել արտասահմանյան պարբերականներից: Վերջերս “Dogma”-ին անդրադարձել են բրիտանական “Classic Rock” հայտնի ամսագիրը, “Jethro Tull” խմբի վոկալիստ Իէն Անդերսոնը, ֆրանսիական պարբերականներից մեկը: “Dogma’’-ն հնչում է նաեւ ճապոնական ռադիոկայաններից մեկով:): Խումբը ռոք-փառատոնների մասնակցելու առաջարկ է ստացել Ֆրանսիայից եւ Բելգիայից: Իսկ ամփոփելով այս տարին` Զառան նշել է նաեւ “Karmandan” խմբի հետ համագործակցությունը: Զառան եւ խմբի վոկալիստ Էրվին Խաչիկյանը հանդես են եկել “Karmandan”-ի երգացանկից “Sometime’’ երգով` “Yerevan Summer Music Fest”-ի շրջանակներում: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: