×


“Forceful Feelings”

“Forceful Feelings”

Հզոր զգացմունքներով տղաները` “Բարեկամության” համերգին:) “Բարեկամություն’’ պետական անսամբլն անակնկալ է պատրաստել պարարվեստի բոլոր սիրահարների համար: Հուլիսի 1-ին ժամը 19:00-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվի տոնական ելույթը: “Forceful Feelings” բալետային համույթը Համերգը նվիրված է անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Նորայր Մեհրաբյանի 70-ամյա հոբելյանին: “Բարեկամություն’’-ը հայկական ժողովրդական պարերի հետ մեկտեղ ներկայացնելու է նաեւ աշխարհահռչակ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունների հիման վրա բեմադրված աշխարհի ժողովուրդների պարեր: Barekamutyun Երեկոյին կմասնակցեն նաեւ Ցյուրիխից եւ Մյունխենից հատուկ այս առիթով հրավիրված բալետային հայ արտիստներ: “Forceful Feelings”-ի կազմում  հանդես են գալիս Նորայր Մեհրաբյանի որդին` Արսենը, Արթուր Բաբաջանյանը, Արման Գրիգորյանը, Վահե Մարտիրոսյանը, Տիգրան Միքայելյանը:   Բալետային համույթի արտիստները Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում “հզոր զգացմունքներ” են փոխանցելու նաեւ հուլիսի 2-ին :): Տոմսերի եւ հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել  56 53 07 հեռախոսահամարով: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW