×


“Luisa Spagnoli”

“Luisa Spagnoli”

“Հայ կինը կհավանի այս բրենդը” “Luisa Spagnoli”-ն եւս այլեւս իր ներկայացուցչությունն ունի Երեւանում:): Բրենդի խանութ-սրահի կարմիր ժապավենը երեկ կտրվեց: “Լuisa Spagnoli” ապրանքանիշի հագուստներն ու աքսեսուարները փնտրեք, ուսումնասիրեք ու հավանելու դեպքում փնտրեք Հյուսիսային պողոտայում: “Luisa Spagnoli” “Luisa Spagnoli”-ն մոտ հարյուր տարվա պատմություն ունեցող իտալական բրենդ է: “Լուիզա Սպանոլին Իտալիայի Պերուջա քաղաքում շոկոլադի բիզնեսով է զբաղվել, այն վաճառելուց հետո որդու եւ ամուսնու օգնությամբ հիմնել է կրկին իր անունը կրող գործվածքների ֆաբրիկա: Անգորայի հիմնադիրն է. ճագարներ էին բազմացնում եւ վերջինների բուրդը օգտագործում: Մազմզուկներով հագուստները հենց այդ գործվածքով էին”, - Bravo.am-ին ասաց “Շեն Կոնցեռն” ՓԲԸ-ի Մարկետինգի ծառայության ղեկավար Երվանդ Հովհաննիսյանը: “Luisa Spagnoli” Այսօրվա  դրությամբ “Luisa Spagnoli”-ն մոտ 150 խանութ ունի ամբողջ աշխարհում: Հայաստանյան ներկայացուցիչները բրենդը հենց Իտալիայում են նկատել. “Ապրանքանիշի խանութների ճնշող մեծամասնությունը հենց Իտալիայում է: Բոլոր մեծ եւ փոքր քաղաքներում կա այս բրենդը, անգամ երեք-չորս խանութում ներկայացված”: “Luisa Spagnoli”-ի գները վախենալո՞ւ են  :) “Luisa Spagnoli”-ն առաջարկում է դասական, երեկոյան զգեստներ, ինչպես նաեւ ամենօրյա հագուստ: “Իր ոճով շատ համահունչ է հայկական ճաշակին, հայ կինը կհավանի այս հագուստները: Թոփ գների մեջ չէ, թեեւ թվային սանդղակով միջինից բարձր է համարվում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի հայ սպառողի համար վախենալու չթվան գները: Սեզոնային զեղչեր էլ կլինեն”,- ասաց Երվանդ Հովհաննիսյանը: “Luisa Spagnoli” Ներկայում կարող եք օգտվել “Աշուն-Ձմեռ 2010” հավաքածուից, մի քանի օր առաջ Հայաստանյան ներկայացուցիչները ընտրել են նաեւ “Գարուն-Ամառ 2011”-ը, որը մարտի 1-ից կներկայացվի խանութ-սրահում: “Արտասահմանում “Luisa Spagnoli”-ի խանութները տեսնելիս կհիշեք, որ նմանը Երեւանում եք տեսել: Այս բրենդի բոլոր խանութները, կահույքից սկսած լուսավորությամբ վերջացրած, նույնն են: Նույնիսկ ջահը իրենք են ուղարկել”,- նշեց “Շեն Կոնցեռն” ՓԲԸ-ի Մարկետինգի ծառայության ղեկավարը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին