×


“Made in Երեւան”

“Made in Երեւան”

VO.X-ի “երեւանությունը”` նոր CD-ում:) “Made in Երեւան” Տեսակը` CD Արտադրվել է Երեւանում Թողարկվել` 14/11/10-ին Առաջին անգամ իրացվել` “Design Cafe”-ում Բաղադրությունը` 100% երեւանյան, մայրաքաղաքային, երգեր Ոճը` բրիտփոփ Կատարում է VO.X-ը` Արամ եւ Գայա Րիանները Երգերի երաժշտության, խոսքերի հեղինակ, գործիքավորում, ձայնագրում, միքս եւ մաստերինգ, լուսանկարներն ու կազմի ձեւավորումը` Արամ Րիան: Aram Rian VO.X-ի կիթառահար, վոկալիստ Արամ Րիանը նախորդ կիրակնօրյա “Նոր օրվա առավոտ”-ը սկսել էր ժամը յոթին, մոռացել իր տարեդարձի մասին. “ավելի շատ խորհում էի իմ նորածնի` ձայնասկավառակիս ծննդյան մասին”: Վոկալիստ Գայա Րիանը ամուսնու տարիքը չասաց` “17 տարեկան”:): Նշեց` երեք եւ ավել տարի է` Երեւանում են ստեղծագործում, VՕ.X-ի առաջին հայերեն ալբոմը ուշացած ծնունդ է համարում. “Երեք տարի հղի էինք, փաստորեն` “փղիկ” ունեցանք”: “Made in Երեւան”-ի շնորհանդեսի օրվա երգը Արամ Րիանի հին օրվա երգն էր, նույն “Նոր օրվա երգ”-ը, որ մի քիչ հնացել էր լավ իմաստով. “Թեեւ հինը մի քիչ էլ վատ իմաստ ունի: Ամեն օր “Նոր օրվա” երգ ունենք”: Gaya Rian “Երեւանություն” են տարածում “VO.X նշանակում է ձայն. ձայն բարբառո անապատի, խղճի ձայն… Ցանկացած ձայն, որ ուզում ես բարձրաձայնել որեւէ երեւույթի վերաբերյալ, հենց VO.X-ն է”,- նշում է վոկալիստ Գայան ու հավելում. “Ձայնասկավառակի բրիտփոփ ոճը երկրորդական է, կարեւորը, որ այն երեւանյան է, “երեւանություն” է տարածում”: “Երեւան ջան, ուշքի արի” “Made in Երեւան”-ի գաղափարը հավաքական է, ուղղված բոլոր հայերին: Արամ Րիանը ասում է` մարզերի բնակիչները չեն նեղանա:). “Իրենք չեն ապստամբում չէ, որ Երեւանը մայրաքաղաքն է: Հայերի մայրաքաղաքայնությունը Երեւանի մեջ է: Իսկ այսօրվա Երեւանը դիմակավորված է, դիմակահանդեսի, խաղի անդամ, նրա խորությունը, էությունը, մարդասիրությունը մինչեւ վերջ չի երեւում: Սրանով փորձում ենք ասել` Երեւան ջան, ո՞ւր ես, ես քեզ այսպիսին էի ճանաչում. ուշքի արի,  հանիր դիմակդ, արթնացիր, մի թաքնվիր: Առաջ ինչքան էլ վատ լիներ վիճակը, Երեւանը իր երեսը չէր թաքցնում, հիմա մակերեսային ձեւականություն է հայտնվել. արտաքինը գեղեցիկ է, ներքինը` նեխած”: Astghik Safaryan VO.X-ը փորձում է բարություն վերարտադրել: “Մենք շատ բարի չենք: Շատերը ինձ չար մարդ են համարում:): Նկատի ունեմ` պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս: Գոնե գաղափարախոսության մեջ պետք է լինի այն բարությունը, որին ձգտում ենք: Հիմա գաղափար էլ չկա, մարդիկ ոչ մի բանի չեն ձգտում, ուղղակի գոյատեւում են”: Արամ Րիանը նշում է նաեւ, որ չար երգեր էլ երբեք չեմ գրում. “Ամեն մեկը դատում է VO.X-ն ու VO.X-ի գործերը ըստ իր փչացածության աստիճանի”: Գայան իսկական Երեւանը մանկության տարիներին է տեսել. “Բարի էր, շահի մոլուցք չկար”: Bravo.am-ը նկատեց` գուցե երգչուհին փոքր է եղել, չի տեսել:): “Միգուցե նաեւ այդպես, բայց ոնց որ ժամանակի հետ մարդիկ ավելի շատ են շահի հետեւից ընկնում, քան գաղափարների”: Ի դեպ, “Made in Երեւան”-ում զետեղված “1,2,3,4,5” երգը Րիանների դուստրը` Ռեբեկկա Ջուըլն է կատարում. “Դուստրս էլ փոքրիկ VO.X-ն է”: Խմբի նոր ալբոմի հիմքում են մարդկային հարաբերությունները, հասարակական խնդիրները, սերը, հուսահատությունը, հավատքն ու ճշմարիտ արժեքներ փայփայելը: Anushik & Arevik Alaverdyans “Made in Երեւան”. սիրի ու ժպտա բոլորին:) VO.X-ին ձայնասկավառակի լույսընծայման կապակցությամբ շնորհավորելու էին եկել ընկերները, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, երկրպագուները: Աստղիկ Սաֆարյանին բրիտփոփը հոգեհարազատ ոճ է, “Made in Երեւան”-ն էլ` դրական երգերով ալբոմ: “Այնքան դժվար է Երեւանի մասին խոսելն ու երգելը: Ինքս փորձել եմ, բայց զգացի` չի ստացվում: Իհարկե, գովելի է, երբ մարդիկ հասնում են նրան, որ կարողանում են Երեւանի մասին երգել”,- նշեց երգչուհին` իսկական երեւանցու իր չափանիշները ներկայացնելով. “Նա պետք է լավատես լինի, սիրի ու ժպտա բոլորին”: Jak “Վերանայեք ձեր վերաբերմունքը”. Արեւիկ Ալավերդյանն է կոչ անում:) Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը անկեղծ ասաց, որ VO.X-ի ներկայացրած ոճի մեծ երկրպագուն չէ. “Բայց սիրում եմ հենց Արամին ու Գայային”: Երգչուհին “երեւանությունը” կարոտով է բացատրում. “Երբ Երեւանում չեմ լինում, շատ եմ կարոտում, մանավանդ` այստեղի ջուրը, բնակչությանը: Չգիտեմ` ինչքանով եմ երեւանցի, որովհետեւ երկար ժամանակով չեմ բացակայել”: Անուշիկի քրոջը` Արեւիկ Ալավերդյանին, բրիտփոփը շատ հարազատ ոճ է: Երգչուհին անգամ համագործակցել է Արամ Րիանի հետ. “Այս ձայնասկավառակը կոչ եմ համարում այն բոլոր երեւանցիներին, ովքեր սխալ են ապրում, չեն սիրում իրենց քաղաքը, որպեսզի վերանայեն իրենց վերաբերմունքը”: Դիջեյ Vakcina-ն ընդհանրապես երաժշտությունից կախվածություն ունի. “Արամենք էլ մեծ գործ են անում. պահանջարկի հետեւից չեն գնում, իրենց առաջարկն են ստեղծում: Իրենց լսարանը շատ նվիրված է, դա արդեն շատ բան է ասում”,- նշում է Արուսիկը ու իր կախվածության երկրորդ “օբյեկտը” բացահայտում. “Երեւանը այն վայրն է, որի կարիքը միշտ ունեմ: Ուղղակի ամեն օր պետք է դուրս գալ ու քաղաքը տեսնելու, զգալու, երեւանցիների հետ շփվելու դոզան ստանալ: Պահանջ ես ունենում մարդկանց հետ մտերիմ լինել, համագործակցել, ու դրա բացակայության դեպքում, կոպիտ ասած, քեզ անտեր ես զգում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW