×


“MilAni”

“MilAni”

Ծաղկի նորաբաց խանութ-սրահ Երեւանում :) Ծաղիկները, հավանաբար, սիրում են, երբ մարդիկ իրենց ժպտում են:): “Ինձ հաճելի կլինի, որ հենց ծնվեմ` տեսնեմ Ձեր տաք ժպիտը”. “MilAni”-ի հրավիրատոմսերին այսպես էր գրված: Ծաղկի խանութ-սրահը բացվել է Կողբացի փողոցում:  “MilAni” “MilAni”-ի մուտքի կարմիր ժապավենը կտրվեց հունվարի 29-ին: Քահանան օրհնեց ծաղկի խանութ-սրահը, հոգեւոր երգեր հնչեցին, իսկ տոնական տորթը կտրեցին համատերերի կանայք` Միլենան եւ Անին, որոնց անունների սկզբնատառերով էլ ստացվել է “MilAni”: Ծաղկի խանութ-սրահը հենց բացվեց, տեսավ Հայկոյին` կնոջ` մայրանալ պատրաստվող Անահիտ Սիմոնյանի հետ, Ավետ Բարսեղյանին, ով վարում էր երեկոն, Անդրեին, դիզայներ Նուռին ու շատ այլ հյուրերի: Hayko & Anahit “MilAni”-ի ֆլորիստ-դիզայներ Ռուզաննա Սանթրոսյանը նշեց` ծաղկի սրահում բոլորի համար իրենց ճաշակով ու գրպանին հարմար մի գեղեցիկ փունջ կգտնվի. “Եթե չլինի էլ, մենք արագ կպատրաստենք, որ գնորդի ունեցած գումարի սահմաններում լինի, եւ նա գոհ մնա: “MilAni”-ում նաեւ բավական թանկարժեք ծաղիկներ կան”: Խանութ-սրահում էկզոտիկ ծաղիկների պակաս չկա, հոլանդական, էկվադորյան, կոլումբական շքեղ վարդերն անպայման ձեր ուշադրությունը կգրավեն, տարբեր տեսակի օրխիդեաներն էլ գեղեցիկ կերպով օգտագործվում են ծաղկե կոմպոզիցիաներում: “Այս ծաղկի սրահում կարող եք գտնել նաեւ Հայաստանում ջերմոցային պայմաններում արտադրված ծաղիկների տեսականիներ, որոնք բավական որակյալ են, գնային առումով էլ` մատչելի”,- ասաց ֆլորիստ-դիզայները: Ani & Milena Ռուզանան տասը տարուց ավել է` ծաղիկների հետ է շփվում, սիրում է օրխիդեայի տեսակներն ու էկզոտիկ  ծաղիկները: Ֆլորիստ-դիզայները նշեց` ծաղկի նորաձեւություն ասվածն էլ կա. “Օրինակ` սորտեր կան, որ յուրահատուկ խաչասերումների շնորհիվ են ստացվում, բնականոն գույներով չեն աճում եւ նորություն են”: Ֆլորիստ-դիզայներ Հովիկ Ոսկանյանը, ով կոմպոզիցիաներ ստեղծելիս նախընտրում է աշխատել դեղին եւ կանաչ գույների հետ, ասաց` “MilAni”-ում շեշտը դրվելու է գեղեցիկ ձեւավորման վրա. “Սեւը հեռացնում ենք, սպիտակը օգտագործվում է որպես չեզոք գույն, գարնանամուտին ցանկալի են կակաչները, նարգիզները: Մենք ցանկացած տրամադրություն կստանանք”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW