×


“Music Fest”

“Music Fest”

Երեւանյան ռոք-փառատոն` ամռան ավարտին:) Ոչ անձրեւը, ոչ էլ քամին չխանգարեցին ռոքասեր հայերին երեք օր շարունակ` օգոստոսի 26-ից 28-ը, ներկա գտնվել ու վայելել Ազատության հրապարակում ընթացող ամառային ռոք- փառատոնը: Dogma “Yerevan Summer Music Fest”-ը կարելի է միջազգային անվանել. Իտալիայից, Գերմանիայից, Դանիայից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Իրանից Երեւան էր ժամանել ռոք եւ ջազ 12 բենդ, որոնցից յուրաքանչյուրը մեկ ժամ տեւողությամբ ելույթով ոգեւորում էր հանդիսատեսին` ներկայացնելով սեփական երգացանկից սիրված եւ լավագույն հիթերը: Փառատոնային առաջին օրը ելույթ են ունեցել Գերմանիայից ժամանած “Panzerballet”, Իտալիան ներկայացնող “Euro Groove Department’’ եւ հայաստանյան VO.X , “Sharak’’ խմբերը: Համերգի ավարտին հաղորդավար Էդգար Բարսեղյանը կատակել է, թե այլեւս կարելի է ստեղծել հայ ռոքասեր մահապարտների խումբ, որովհետեւ հանդիսատեսը հորդառատ անձրեւի տակ մինչեւ վերջ ներկա է գտնվել միջոցառմանը:): Ռոք-փառատոն Օգոստոսի 27-ին ելույթ են ունեցել Դանիան ներկայացնող “Soren Andersen’’, Վրաստանի ներկայացուցիչ “Tako & Green Mama’’, ամերիկա-իրանական “Karmandan’’ խմբերը: Այս օրը Հայաստանը ներկայացրել է  “Oaksenham’’ խումբը: Ի դեպ, “Karmandan’’-ի անդամներ Էրվին Խաչիկյանն ու Ջեֆ Մելոուն Երեւան էին ժամանել Սերժ Թանգյանի հետ: Էրվինը Թանգյանի բենդի ստեղնաշարային գործիքներ նվագողն է, Ջեֆը` կիթառահարը: Երաժշտական ամառային փառատոնը  եզրափակել են կրկին Դանիան ներկայացնող, բայց այս անգամ մեկ այլ` “Oliver Weers’’, հայաստանյան “Դոգմա’’, “The Bambir’’ եւ “The Beautified Project” խմբերը: Ռոք-փառատոն Ռոք-փառատոնը կազմակերպել էին  “Vibrographus’’ ընկերությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: “Այս ամենը հնարավոր չէր լինի կազմակերպել առանց ընկերների օգնության: Խմբերին եւս ընկերների սկզբունքով ենք հրավիրել: Աշխարհի շատ երաժիշտների հետ կապի մեջ ենք, հաճախ ենք շփվում, ու երբ առաջարկեցինք մասնակցել, սիրով համաձայնեցին”,- ասաց  Հայկական ռոք-ասոցիացիայի նախագահ եւ “Դոգմա’’ խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը: Դանիայից ժամանած խմբերն իրենց հիացմունքն են հայտնել Երեւանի եւ փառատոնի վերաբերյալ: Իտալիայից ժամանած ռոքերներն այնքան են հավանել Երեւանն ու հայերին, որ որոշել են հաջորդ արձակուրդն անցկացնել հենց այստեղ:): Կազմակերպիչները հույս են հայտնել, որ հաջորդ տարի խմբերի կազմը կընդլայնվի, ինչպես նաեւ կավելանան փառատոնի համերգային օրերը:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW