×


“My Uncle Rafael”

“My Uncle Rafael”

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը America need your uncle Rafael… Ամերիկան քեռի Ռաֆայելի կարիքն ունի:): Սա ամենեւին էլ մեծամտություն չէ, ոչ էլ բաղձալի երազանք, որ մեր փոքրիկ երկրի հասարակ քեռին կարող է այդքան անհրաժեշտ լինել ԱՄՆ-ի պես գերհզոր պետության համար: Լավ, լավ, ճիշտ ես, ոչ թե պետության, այլ ամերիկյան շարքային մի ընտանիքի համար, որին փլուզումից փրկում է հենց հայազգի, հայի ճակատագրով ԱՄՆ-ում հանգրվանած քեռի Ռաֆայելը: Ու եթե մեկտեղվում են հայկական պահպանողականությունն ու ամերիկյան երազանքը, ապա “HAPPY END”-ն անխուսափելի է: “My Uncle Rafael” “Լինելով ամերիկացի ռեժիսոր` կարող եմ ասել, որ ամերիկացիները շատ են հավանում յուրահատուկ կերպարներին: Ես ստանձնեցի ֆիլմի նկարահանումը, քանի որ շատ լավ ճանաչելով ամերիկացի հանդիսատեսին, հեռուստադիտողին, գիտեմ, թե որքան շատ կհավանեն հայի կերպարն ու նոր գաղափարներն ընդհանրապես: Շատ հետաքրքիր է քեռի Ռաֆայելի կերպարը, որն ընտանիքի հանդեպ ունեցած իր հարուստ փորձն ու անցյալը բերում է ամերիկացի երիտասարդ մի ընտանիք` փրկելով այն”,- նկատեց ֆիլմի ռեժիսոր Մարկ Ֆրուսկոն, ով  աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նախկին թիմակիցն է: “Իմ քեռի Ռաֆայելը” ֆիլմը արեւմտյան կինոարտադրության մայրաքաղաք Հոլիվուդում ծնված առաջին ֆիլմն է, որում գրեթե բոլոր հերոսներն ամերիկացիներ են, սակայն ֆիլմը, ըստ էության, հայերիս մասին է: Ամերիկացիները սիրում են նոր կերպարներ տեսնել ու քանի որ հայերի մասին առանձնապես պատկերացում չունեն, թե ինչպիսի ազգ ենք, ինչ շնորհք ունենք, ինչ մշակույթ, որոշեցինք հենց հայի կերպար ստեղծել: Նրանք, ովքեր ծանոթանում էին կերպարին ու նրա միջոցով հայերին, շատ էին հավանում ու պնդեցին, որ ֆիլմը հենց կերպարի անունով էլ կոչվի` “Իմ քեռի Ռաֆայելը”: Ֆիլմում Ռաֆայելն իր շնորհքով, իր մտածելակերպով օգնում է ամերիկացի մի ընտանիքի, որ ուզում է ամուսնալուծվել, ոտքի կանգնել: Հոլիվուդում սիրում են, որ ֆիլմն անպայման “happy ending”` երջանիկ ավարտ ունենա, հոգեպես իրենց լավ են զգում”,- ֆիլմի ստեղծման մասին պատմեց քեռի Ռաֆայելի եւ Հովոյի կերպարները մարմնավորած, սցենարի համահեղինակ, հայազգի Վահե Փիրհամզեյը (Վահեին, ի դեպ, կհիշես “Էմիգրանտները” ֆիլմից, որում մարմնավորում էր Էնդիին): “My Uncle Rafael” Հայերիս մասին ամերիկյան ֆիլմում օգտագործվել են հայկական զուռնան ու դհոլը, ինչպես նաեւ Արմենչիկի երգերը` “Vision”-ը եւ “Ջանս” երգը: Ֆիլմում այդ երգերից հատվածներ ներգրավելու գաղափարը կրկին Մարկ Ֆրուսկոյինն է: “Բոլոր այն դերասանները`  Միսսի Փայլը, Ջոն Մայքլ Հագինսը, ովքեր մեծ ճանաչում ունեն եւ նկարահանվել են հոլիվուդյան հայտնի ֆիլմերում, ծանոթանալով “Իմ քեռի Ռաֆայելը” ֆիլմի սցենարին եւ Ռաֆայելի կերպարի հետ, միանգամից հավանեցին այն եւ դրական պատասխանեցին ֆիլմում նկարահանվելու առաջարկին”,- նշեց Վահե Փիրհամզեյը: Ըստ ֆիլմի ստեղծագործական թիմի` ֆիլմի ստեղծման գործում ամենամեծ դժվարությունը Հոլիվուդում ոչ այնքան ֆինանսներն են, որքան սցենարը: “Եթե լավ գրված, հետաքրքիր սցենար ունենաս, ապա կկարողանաս այդ ֆիլմին մոտ բերել ամենահարուստ եւ ամենաճանաչված դերասաններին: Մենք ֆիլմի ստեղծման սկզբում ունեցել ենք այդ դժվարությունը, սակայն կարողացել ենք ունենալ այն հարստությունը` սցենարի բովանդակության առումով, որ գրավեց մեծ դերասաններին”,- ընդգծեց ռեժիսոր Մարկ Ֆրուսկոն: Armenchik and Rafayel Նշենք, որ բուն ֆիլմի բյուջեն կազմել է առավել քան 1 մլն դոլար` չհաշված դերասանների հոնորարները, որոնց մասին ֆիլմի համահեղինակ Վահե Փիրհամզեյը դժվարացավ հստակ թիվ նշել` այն պարզ պատճառով, որ դրանք յուրաքանչյուր դերասանի մենեջերի հետ կնքված պայմանագրով է որոշվել, եւ որոնք շատ տարբեր են, ինչը, որպես կանոն, գաղտնի է պահվում: “Եթե հաշվենք մոտավոր հոնորարները` առանց ֆիլմից ակնկալվող եկամուտների, որ դերասանները հետագայում եւս պետք է ունենան, ապա ընդհանուր բյուջեն կազմում է 5 մլն դոլար”,- հայտնեց Վահեն: Տեղեկատվությունը`  Անի Քոչար փրոդակշնի Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի Նյութն ամբողջությամբ կարդացեք “Ե՞ս Yes”-ի հուլիսյան համարում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW