Երբ հեռախոսը Ժամացույց է:) Այսօր “Orange”-ի գլխավոր խանութում նորարարությունների ցուցահանդես է մեկնարկել: “Orange Expo”-ն այցելուների համար բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 17-ը` ներկայացնելով նորարարական ապրանքներ եւ ծառայություններ: “Նորարարությունները պետք է ծառայեն մեր հաճախորդների կյանքն ավելի արդյունավետ, գունեղ եւ պարզապես ավելի լավը դարձնելու համար”,- ասաց “Orange”-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` նշելով, որ “Orange”-ը Հայաստանում, ինչպես ամենուր, ներկայանում է որպես նորարար բրենդ. “Մենք երջանիկ ենք Հայաստանում ներկայացնել Ֆրանս Տելեկոմի լաբորատորիաներում մշակված այս տպավորիչ նմուշները”: “Ապագան այսօր է” կարգախոսով “Orange Expo”-ում ներկայացված են “Orange”-ի գիտահետազոտական լաբարատորիաների` Orange Labs-երի հետաքրքիր ապրանքներից եւ ծառայություններից, ինչպես նաեւ “Orange Արմենիա”-ի պորտֆոլիոյից նմուշներ: “Որոշ ապրանքներ եւ ծառայություններ դեռ չեն գործարկվել Հայաստանում եւ մեզ համար ապագայի չափանիշ են, ծառայություններ էլ կան, որոնք մեր ընկերությունն արդեն ներկայացնում է հայաստանյան սպառողին, սակայն դրանք դեռ չեն մեկնարկել եվրոպական երկրներում”,- նշեց “Orange Արմենիա”-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: “Orange Expo”-ում կարող եք “Թվային տուն” գտնել, որը հարուստ հնարավորություններով հեռախոս է ընտանիքի համար, “Set Top Box”` բարձր հստակության HD որակով DTT (Digital Terrestrial Television), արբանյակային կապ եւ IP հեռուստատեսություն ապահովելու համար, Liveradio Vintage-ով կարող ես հազարավոր ռադիոկայաններ լսել, “Hi-Fi Adapter”-ով թվային երաժշտությունը բարձր որակի ձայնով է, իսկ ովքեր չեն ցանկանում ձեռքում բջջային հեռախոս բռնել, տեղեկացնենք, որ “Ջեյմս Բոնդ” ժամացույցը նաեւ հեռախոս է:): Վերջինը կրելով` նույնիսկ վազելիս կարող եք զանգեր ստանալ, զանգահարել եւ տեսազանգեր կատարել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: