×


“ReAnimania 2011”

“ReAnimania 2011”

Անիմացիոն ֆիլմերի հայկական հյուրասիրություն Երեւանում երեք օր է` անիմացիոն իրարանցում է: Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում “Մթության սարսափ(ներ)”-ի պրեմիերան է, բացօթյա ցուցադրության սիրահարներն էլ երեկոյան Սիրահարների այգում կարող են հետեւել “Ֆանտազիա 200- Դիսնեյ”-ին… Հայկական եւ արտասահմանյան արտադրության անիմացիոն ֆիլմերի հայկական հյուրասիրությունից դու էլ ցանկության դեպքում օգտվիր մինչեւ սեպտեմբերի 19-ը:): Vrej Kassuny “Կյանքը նկար է, նկարը կենդանի դարձրեք…”. Այս խոսքերի հեղինակ Վրեժ Քասունին սեպտեմբերի 14-ին արդեն 3-րդ անգամ ազդարարեց երեւանյան “ReAnimania” անիմացիոն միջազգային կինոփառատոնի մեկնարկը:): “Ռեանիմանիա”-ի առաջին հայտնությունը 2009 թվականին էր. անիմացիոն իրադարձության մասնակիցները “Բիթլս” էին լսում` հայ անվանի մուլտիպլիկատոր եւ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի պատվին: Երկրորդ անգամ անիմացիոն ֆիլմերի սիրահարներին կինոփառատոնի մեկնարկն ազդարարող հնչյունները “Մոսկվա” կինոթատրոնի հրապարակում համախմբեցին 2010-ի սեպտեմբերին:): Այս տարի, ինչպես Վրեժ Քասունին նշեց, երաժշտությունը հնչում էր “Ռեանիմանիա”-ի սիրահարների սրտերից:): Vrej Kassuny and Max Howard Ինչպես նախորդ տարիներին, “ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների:  Բացման  հանդիսավոր արարողությանը ներկա էին ու կարմիր գորգով անցան նաեւ “Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդն ու  անիմացիոն դասընթացների ճապոնացի դասախոս  Յոշիհարու Աշինոն: “ReAnimania”-ի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, ում հուզմունքի առիթ էր հանդիսանում նաեւ ծնողների ներկայությունը դահլիճում, եւ գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը, ով երեկոյի վերջում թիթեռ դարձավ ;): “ReAnimania 2011” Անիմացիոն միջազգային կինոփառատոնը բացվեց հայկական արտադրության ֆիլմերով: Ինչպես Վրեժ Քասունին նշեց, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ “ReAnimania”-ի շրջանակներում հայկական ֆիլմերի հյուրասիրություն կլինի:). ներկայացվելու են վերջին 20 տարվա ընթացքում արտադրված հայկական անիմացիոն ֆիլմերը: Նշենք, որ փառատոնն այսի տարի 40 երկրից շուրջ 320 անիմացիոն ֆիլմի հայտ է ստացել, մրցութային անվանակարգերը 4-ն են` լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային եւ ավարտական ֆիլմեր, կընտրվի նաեւ լավագույն երաժշտությունը: “Ռեանիմանիա”-ի ընթացքում վարպետության դասեր են անցկացվում, անիմացիոն փառատոնի կազմակերպիչներն այս տարի եւս հայտարարել են “Տաղանդների որս”:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW