×


“Scooop”

“Scooop”

“Արմենիա Մարիոթ”-ում “տնական” պաղպաղակի անկյուն է բացվել:) Այլեւս Հանրապետության հրապարակում միշտ ամառ է լինելու: Այդ ամառը կկարողանան համտեսել բոլորը` մեկ հիսուն գրամանոց գնդի համար վճարելով 300 դրամ:): “Արմենիա Մարիոթ”-ի պաղպաղակի խանութ-սրահի պաշտոնական բացումը հոկտեմբերի 5-ին Էր: “Scoop”-ի պաղպաղակները առաջինը համտեսեցին “Օրրան” բարեգործական կենտրոնի սաները: Scoop Պաղպաղակի նորաբաց անկյան անվանումը երեք “o”-ով է գրվում: “Scooop”-ի հիմնադիրները այդպես վարվելու իրենց նախադրյալներն ունեն:): “Քերականորեն երկու “o” գրելն է ճիշտ, բայց մեր կարգախոսն է` երկուսը քիչ է. ամենաքիչը երեք գունդ պետք է լինի:)”,- ասաց “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի վաճառքի եւ մարկետինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկին եւ հավելեց. “Նպատակ ունենք երեւանցիներին հյուրասիրել լավագույն պաղպաղակը լավագույն գնով: Ու հավատում ենք, որ երեխայի ժպիտը միշտ կարող է ամառ բերել, ամառ ստեղծել”: Իտալական պաղպաղակի համով “Scooop” “Scoop”-ը գործելու է ամեն օր` 12:00-ից մինչեւ կեսգիշեր: Մատուցելու է տնական ձեւով ու հայկական կաթով, ձվով, տեղական մրգերով եւ հատապտուղներով պատրաստված պաղպաղակներ, որ գերմանացի Կլաուս-Փիթեր Կրեբսի ձեռքի գործն են լինելու:): Հյուրանոցի շեֆ-խոհարարը իր պատրաստած պաղպաղակների տեսակներից նախընտրում է բոլորը, նախընտրելուց բացի մեծ հաճույքով էլ ուտում է:): Scoop “Սա իտալական իսկական պաղպաղակի համն ունի: “Scoop”-ում մատուցվելու է թարմ, հենց նոր պատրաստված պաղպաղակ, որի սառեցման աստիճանը 15  է լինելու: Դա այն ջերմաստիճանն է, երբ պաղպաղակն ունենում է լավագույն համը: Իսկ գործարաններում արտադրված եւ ամենուր վաճառվող պաղպաղակները մինուս 18 աստիճան սառեցված են”,- ասաց շեֆ-խոհարարը: “Գժական” բաղադրիչներով պաղպաղակներ:) “Արմենիա Մարիոթ”-ի Սննդի եւ խմիչքի բաժնի ղեկավարն էլ նշում է` չեն վախենում, որ հաճախորդի պակաս կունենան. “Տաք տեղ ունենք, պաղպաղակն էլ ցանկացած սեզոնի ուտվում է: Փորձելու ենք տաք խմորեղենի հետ մատուցել: Նորարարություններից չենք վախենում. ցանկանում ենք մածունով հայկական տնական պաղպաղակ պատրաստել, սմբուկի մուրաբայով, կոնյակի եւ թզի համադրությամբ, ռեհան խառնելով… Նման գժական բաներ:)”: Scoop Շեֆ-խոհարարի համոզմամբ պաղպաղակը պաղպաղակ է` ինչ բաղադրիչներ էլ ավելացնես:). “Բազմաթիվ համերով պաղպաղակներ կան. կարող ենք այն պատրաստել բանանից, դեղձից, տարբեր հատապտուղներից, կարելի է լոլիկի համ տալ, գազարով եւ չամիչով պատրաստել”: “Օրրանցիների” համար զարմանալի չէր, որ հենց իրենք առաջինը համտեսեցին “Scooop”-ի պաղպաղակները. հյուրանոցի եւ բարեգործական կենտրոնի համագործակցությունը երկար պատմություն ունի: Լիլիթը ուրախ էր, որ եկավ, ընկերների եւ ծաղրածուների հետ զվարճացավ ու պաղպաղակ կերավ: Վերջինից 13-ամյա աղջիկը երբեք չի հագենում:). “Բանանայինը կերա, բայց  բոլոր տեսակներն էլ շատ եմ սիրում, շատ համով էր: Ես տորթ չեմ սիրում, միայն` պաղպաղակ: Մեկ էլ գիտեմ` ինչքան մեծանամ, այնքան ավելի եմ սիրելու”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին