Ուրախ ռիթմեր, պարեր ու առողջարար թեյեր:) Միջազգային ռիթմերի եւ հնչյունների ներքո օրերս երիտասարդները զումբա էին պարում ու առողջարար թեյեր, կոկտեյլներ խմում:): Դիջեյական վահանակի մոտ Նարեկ Բեննին էր: “Shaping Zone”-ում անցկացվող փարթին ավելի շատ ֆիտնեսի պարապմունք էր հիշեցնում: Իսկ զումբան հենց պարային տարբեր ոճերի համատեղումն է ֆիտնեսի հետ:): Ներկաները մարզահագուստով էին ու սովորելու պատրաստակամությամբ կրկնում էին պարուսույցի պարային շարժումները: “Այս ուղղությունը նոր է զարգանում Հայաստանում, մասնագետներ էլ գրեթե չկան: Զումբան օգնում է զարգացնել մկանային համակարգը, ազատում է լարվածությունից ու սթրեսից, տրամադրություն բարձրացնող է, նաեւ սովորում ես պարային հետաքրքիր շարժումներ”, - BRAVO.am-ին ասաց զումբա-փարթիի կազմակերպիչ Մարիամ Ավետիսյանը: Հայազգի մարզիչը՝ Bar McDougal-ը կամ Բարսեղը, սովորել եւ դասավանդել է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում, զումբա ուղղությամբ վերապատրաստվել է Մայամիում: “Ամերիկայում զումբան մեծ տարածում ունի, հույս ունեմ՝ Հայաստանում էլ մարդիկ կսիրեն: Այն օրիգինալ է. պարը, ֆիտնեսը, կարդիոն ու շեյպինգը համատեղված են մեկում, որը չի ձանձրացնում:)”, - նշեց մարզիչն ու ավելացրեց, որ զումբայի մեկ դասը տեւում է 1-ից 2 ժամ: Նրա խոսքերով՝ զումբայի համար նախատեսված երաժշտությունը պետք է լինի միայն ռիթմիկ ու ժամանակակից: “Ամերիկյան ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում զումբա դասավանդողներին, որոնց լիցենզավորել է, առաջարկում է երգերի ցանկը: Ամեն մեկն այդ ցանկից ընտրում է իրեն հարմար երգերը”, - BRAVO.am-ին ասաց ամերիկահայ մարզիչը: Նշենք, որ զումբայի սիրահարները մտադիր են հետագայում ավելի լայն շրջանակների համար միջոցառումներ կազմակերպել: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Մարիամ Ավետիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: