Կոմպոզիտորական արվեստի փառատոնն ընթացքի մեջ է:) “Բաբաջանյան ֆեստ’’-ը նոյեմբերի 21-ից հյուրընկալվել է երաժշտասերներին: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ` ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: “Բաբաջանյան ֆեստի’’ շրջանակներում տեղի կունենա 6 համերգ: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելել է նաեւ մենակատարներ` թավջութակահար Արամ Թալալյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի եւ սոպրանո Սյուզաննա Մելքոնյանի ելույթները: Համերգը մեկնարկել է Առնո Բաբաջանյանի հեղինակած Արիա-վոկալիզի, Թավջութակի կոնցերտի եւ Հերոսական բալլադի ներքո: “Բաբաջանյան ֆեստ’’-ի կազմակերպիչներն են Մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը, ինչպես նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Փառատոնի շրջանակներում հերթական համերգները կկայանան դեկտեմբերի 5-ին եւ 11-ին` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, եւ դեկտեմբերի 15-ին ` “Արամ Խաչատրյան” համերգասրահում: “Բաբաջանյան ֆեստ”-ի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 19-ին: Ի դեպ, կազմակերպիչները բազում անակնկալներ են խոստանում:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: