×


“Բարբի նայթ”

“Բարբի նայթ”

Սյուզին, Անահիտը, Լիլիթը, Օլգան,  Էրիկը, Արմենը`  տիկնիկներ :) Ամանորյա նկարահանումներն արդեն մեկնարկել են:): Երեկ “Face Control”-ը  երեւանյան ակումբներից մեկում նկարահանել է իր “հեքիաթը”: Էրիկը, Լիդուշիկը, Եվան, Անահիտ Շահբազյանը, Սյուզին, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Լալա Մնացականյանը,  Արմեն Դալլաքյանն ու ուրիշներ  հատուկ հանդերձանքով մասնակցել են Լյուցիֆերի հեքիաթին: Հյուրերին հարցուփորձ անելով եւ ինչ-որ բան նրանցից վերցնելով` Մաշա Մատվեեւան` Լիսա Ալիսան,  թույլ  է տվել անցնել կարմիր գորգով ու ներս մտնել, ինչին հաջորդել է հեքիաթ-ներկայացումը: Լյուցիֆերի բացասական կերպարը կերտել է հաղորդավար Տիգրանը: Eva “Որոշել ենք տիկնիկային ներկայացում բեմադրել, որտեղ ես հեքիաթի չար հերոսն եմ, ով բոլոր տիկնիկներին քարացրել է: Իրադարձությունների կենտրոնում է Լիդուշիկը, ով պատահաբար ընկել է Լյուցիֆերի հեքիաթ”,- նշել է Տիգրանը: “Դրական հերոսներից եմ. փեսացուի կերպարն եմ կերտում: Փորձերի չեմ մասնակցել, ամեն ինչ տեղում եմ անելու:)”,- BRAVO.am-ին ասել է “Աննա” սերիալի դերասան Արմեն Դալլաքյանը: Armen Dallaqyan Ներկայացման գլխավոր հերոսներից Լիդուշիկն էլ նշել է, որ իր բարի կերպարով փորձում է օգնել ու կենդանացնել քարացած տիկնիկներին: “Թվում է` տիկնիկի դեր խաղալը շատ հեշտ է, բայց այն շատ բարդ է, նրբություններ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել”,-ասել է Անահիտ Շահբազյանը: Երեկոյի վերջում ակումբային  երաժշտություն հնչեցնող դիջեյների թվում է եղել Վակցինան: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW