×


“Բարեւ Հայաստան”

“Բարեւ Հայաստան”

Երգիչների “բարեւը” Կանադայից Եվա Ռիվասը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Ալլա Լեւոնյանը, Նարինե Դովլաթյանը, Արթուր Հակոբյանը՝  Միսթր X-ը, եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբն օրերս Կանադայից “բարեւ” են ասել Հայաստանին:): Անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված համերգին մասնակցելու նպատակով նրանք մեկնել էին Մոնրեալ: Համերգն իրականացվել է “Bonjour l’Arménie” ծրագրի շրջանակներում՝ քաղաքի Արվեստների պալատի համերգային դահլիճում: Anush Arshakyan, Armen Martirosyan and Inga Arshakyan Ջազ բենդն ու հայ կատարողները տոնական համերգին մասնակցելու էին մեկնել Կանադայի հայկական համայնքի, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, այժմ Կանադայում բնակվող երաժիշտ Արմեն Մարտիրոսյանի հրավերով: Ալլա Լեւոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նաեւ տարիներ առաջ է Տորոնտոյում ու Մոնրեալում հայ համայնքի համար մենահամերգներ ունեցել. “Հանդիսատեսին ծանոթ էի, նրանք էլ՝ ինձ: “Շալախո” երգը մի այլ ոգեւորությամբ ընդունեցին: Երգել ենք մեկ-երկու երգ, իսկ նրանց լավ ընդունելությունը զգացել ենք նաեւ բեմից այն կողմ:)”: Eva Rivas Երգչուհու խոսքերով՝ ուղեւորությունն ու համերգը անցել են ջերմ մթնոլորտում, հրավերի դեպքում՝  նորից սիրով կմեկնի: “Քանի որ Երեւանը եւ Մոնրեալը քույր քաղաքներ են, մեզ հետ հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Համերգը հրաշալի անցավ: Դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն հայերով, այլեւ կանադացի հանդիսատեսով”, - ասել է Ալլա Լեւոնյանը: Մոտ 3000 հանդիսատեսի համար նրանք երգել են Հայաստանին, Երեւանին նվիրված երգեր, համերգին մասնակցել են նաեւ Կանադայի երգիչ-երգչուհիները, վերջում էլ միասին երգել են հատուկ այդ միջոցառման համար ստեղծված հայերեն ու ֆրանսերեն բառերով երգ՝ գրված Արմեն Մարտիրոսյանի եւ Բագրատ սրբազանի կողմից: Armen Martirosyan and Narine Dovlatyan Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանի համար առաջին համերգն է եղել արտերկրում. “Բացի այդ, արտասահմանցի երգիչների հետ առաջին անգամ էի աշխատում, ովքեր շատ համեստ էին: Ընդհանրապես, օտարազգի արտիստները շատ ավելի հասարակ, անմիջական են, քան հայ երգիչներից ոմանք:)”: Ինչպես նշել է Նարինեն, համերգին մասնակցելու հրավերը ստացել է Արմեն Մարտիրոսյանից, ով համացանցում լսել է նրա ջազային կատարումներն ու առաջարկել համագործակցել. “Ինձ համար այս առաջարկը շատ կարեւոր էր: Բառիս բուն իմաստով երջանիկ էի, նույնիսկ փորձերի ժամանակ հուզվում էի:)”: Alla Levonyan and Armen Martirosyan Հյուրերի համար կազմակերպվել է ընդունելություն, երգիչները նաեւ հանդիպել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, շրջել են Մոնրեալի դիտարժան վայրերով, հույս հայտնել, որ նորից կերգեն այնտեղ: Նշենք, որ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված համերգներ տեղի են ունենում հայաշատ այլ երկրներում եւս:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Արմեն Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW