Ցուցահանդեսի բացումը կայացավ Երևանի քաղաքապետարանի, “Երիտասարդություն” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ մարդկային ռեսուրսների զարգացման ''Փյունիկ'' հիմնադրամի աջակցությամբ “Բացահայտենք նոր տաղանդներ” խորագրով ցուցահանդեսը բացվեց մայիսի 12-ին Երևանի պատմության թանգարանի մեծ ցուցասրահում: Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել ստեղծագործական աշխարհում նոր քայլեր կատարող երիտասարդների: Միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին է հնարավորություն ընձեռվել մասնակցել ցուցահանդեսին: Ի դեպ, մասնակիցների թվում կան նաեւ այլ մասնագիտության տեր մարդիկ` իրավաբաններ, տնտեսագետներ, ովքեր պարզապես ստեղծագործում են: Բազմաթիվ հայտ ներկայացնողներից ընտրվել էր 98 մասնակից, ներկայացվեց 148 աշխատանք` գեղանկարչություն եւ քանդակներ: Հատուկ հանձնաժողովի անդամ արվեստագետներն ու քաղաքական գործիչներն ընտրեցին ներկայացված լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները քաղաքապետարանի կողմից վկայականների արժանացան: Ընտրված լավագույն աշխատանքները նվիրաբերվելու են Արցախի` նոր բացվող պետական պատկերասրահին: Ցուցահանդեսին ներկա էին մարդկային ռեսուրսների զարգացման ''Փյունիկ'' հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը, Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը եւ այլ քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: “Երիտասարդություն” հ/կ-ի նախագահ Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ ցուցահանդեսը նախատեսվում է ամենամյա դարձնել, ինչպես նաեւ նմուշները ներկայացնել մարզերի բնակիչներին: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: