2026 թվականի հոկտեմբերին գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում Շախմատի առաջին միջազգային փառատոնը։
Միջազգային պատվավոր հյուրերի թվում ակնկալվում է աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստ Յուդիթ Պոլգարի մասնակցությունը։
«Շախմատը հայերի համար երբեք պարզապես խաղ չի եղել. այն մեր մտածելու, ստեղծելու եւ համախմբվելու ձեւերից մեկն է։ Շախմատի միջազգային փառատոնը կմարմնավորի այդ ոգին՝ բոլորին հրավիրելով զգալու խաղի ուրախությունն ու երեւակայության ուժը», - նշել է Լեւոնը։
Լեւոն Արոնյանը եւ Յուդիթ Պոլգարը ծանոթ են վաղուց ու լավ ընկերներ են:
2025 թվականի հուլիսին, երբ Լեւոն Արոնյանը հաղթեց Լաս Վեգասի մրցաշարում, Յուդիտն այս գրառումն էր կատարել X սոցցանցի իր էջում.
«Սելֆի չեմպիոնի հետ՝ արված է: Շատ հաճելի էր Վեգասում Լեւոնի հաջողության ականատեսը լինել: Գուշակեք՝ քանի՞ տարի է անցել այս երկու նկարների միջեւ»:
2024 թվականի սեպտեմբերին՝ խոսելով բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիտսների մասին, Լեւոն Արոնյանն ասել էր, որ կանանց մեջ դա Յուդիթ Պոլգարն է:
Հայաստանում Շախմատի առաջին միջազգային փառատոնը նախաձեռնել է «Մեդիակրատ Ստուդիո» կազմակերպությունը՝ «Մատենա» բիզնես դպրոցի հետ համագործակցությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնը համայնքային երկօրյա տոնակատարության շուրջ կհամախմբի շախմատի սիրահարների ամբողջ աշխարհից՝ խթանելու ռազմավարական մտածողությունն ու ստեղծարարությունը։
Փառատոնը Երեւանի զբոսայգիներն ու հանրային տարածքները կվերածի աշխույժ հարթակների՝ ներառելով համաժամանակյա ցուցադրական խաղեր, համերգներ, ներկայացումներ եւ ինտերակտիվ արվեստի ինստալյացիաներ։ Ծրագրում կներառվի նաեւ հատուկ «Շախմատ երեխաների համար» գոտի։ Փառատոնը կավարտվի պարգեւատրման արարողությամբ։
Փառատոնի գլխավոր պրոդյուսերն է Վարդգես Հովեյանը, որը կղեկավարի անկախ կազմակերպչական թիմը։ Մանրամասն ծրագիրը կհրապարակվի 2026 թվականի սկզբին www.armchessfest.com պաշտոնական կայքում:


×
76







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: