Երեկ թատրոնի ու կինոյի դերասանուհի, հաղորդավար Ռոզի Ավետիսովան նշել է ծննդյան տարեդաձը: 38-ամյակի առթիվ նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու գործընկերներից:
Դերասանուհին այդքան էլ չի սիրում ցուցադրել անձնական կյանքը, եւ տարեդարձն էլ այդ առումով բացառություն չի եղել: Նա պարզապես տոնական ծաղկեփունջն է ցույց տվել ու կիսվել նոր սանրվածքով:
«Ծնունդս ծնունդ չի, եթե մազերս չեմ կտրել»,- գրել է նա:
Ամենայուրահատուկ շնորհավորանքները նա ստացել է «Թատրոն Տանիքում»-ի «Մայրիկ, ես քեզ սիրում եմ / Հայրիկ, դու խենթ ես» ներկայացման կրտսեր խաղընկերներ Ռայա Հովհաննիսյանից ու Էդուարդ Մալյանից՝ «Իմ թատերական մայր, շնորհավոր տարեդարձդ», «Իմ բեմի մայրիկ, ես քեզ սիրում եմ»:


×
3,386





