×


“Բյուրոկրատ”

“Բյուրոկրատ”

Գրախանութը նշել է առաջին տարեդարձը:) “Բյուրոկրատ”-ը գրքերով լի մի գողտրիկ ու ջերմ անկյուն է, որ մեր քաղաքում հայտնվեց ուղիղ մեկ տարի առաջ: Օրերս ամենագրքային փոքրիկը նշել է իր մեկամյակը: Ի  դեպ, նա արդեն քայլում է եւ նույնիսկ հասցրել է ատամ հանել:): Այս կարճ ժամանակահատվածում գրախանութը կազմակերպել է գրքի 14 շնորհանդես, 22 ցուցադրություն, հրատարակել 3 գիրք եւ կազմել մոտ 80 գրքի գրախոսականներ: “Բյուրոկրատ”-ը նաեւ մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, հյուրընկալել է անվանի բազմաթիվ արվեստագետների: Samvel Hovhannisyan Բացի այդ, գրախանութը դարձել է ընկերների հավաքատեղի, իսկ այցելուներն ընկերացել են: Այստեղ գնում կատարելը պարտադիր չէ, կարելի է պարզապես գալ, թեյ ըմպել, զրուցել աշխատակիցների հետ եւ ընթերցել ցանկացած գիրք: Ամենագրքային տարեդարձն, իրոք, տոնական էր:): Հյուրերը սկսեցին ժամանել ժամը 16:00-ից: Նվերներն անպակաս էին` փուչիկներ, քաղցրավենիք, գրքեր, մոմակալներ: Ամենից հիշարժան նվերներից մեկը գրախանութը ստացավ ժամը 18:00-ին. վարպետ Վարազդատ Համբարձումյանը տուֆից մեծ գիրք է քանդակել “Բյուրոկրատ”-ի համար: Նույն օրը կայացել է նաեւ գրող Լեւոն Չուգասզյանի հեղինակած “Արշակ Ֆեթվաճեան’’ գրքի շնորհանդեսը: Իր հնչյուններով գրախանութի տարեդարձը շնորհավորել է “Los Locos’’ խումբը: Իսկ գրախանութի պատերին այդ ողջ ընթացքում լուռ կախված էին նկարիչ Գեւորգ Ղափլանյանի աշխատանքները:): Գրախանութն իր հերթին նվերներ էր պատրաստել հյուրերի համար. մինչեւ հաջորդ երկուշաբթի 10-ից 50 տոկոս զեղչեր են սպասվում բոլոր այցելուներին: “Բյուրոկրատ”-ը ծնվել է տնօրեն Սամվել Հովհաննիսյանի “մի բան փոխելու’’ ցանկության շնորհիվ: Նա հղացել է գաղափարը, որին միանգամից միացել են իր բոլոր ընկերները, ծանոթ-անծանոթները:): “Իմաստուն խոսքեր կան, եթե ուզում ես մի բան փոխել, ինքդ քեզ փոխիր: Մենք որոշեցինք սկսել մեզնից ու մեծ ռիսկի դիմեցինք` բացելով գրախանութ’’,-նշել է Սամվելը: “Բյուրոկրատ” գրախանութի մեկամյակին Իսկ գիշերը … Գիշերը, երբ գրախանութը փակվում է, դարակների վրա պառկած մոտ 4000 գիրք արթնանում եւ սկսում է զրուցել միմյանց հետ: Նրանք Երեւան են ժամանել տարբեր երկրների տպարաններից` Գերմանիայից, Անգլիայից, Ռուսաստանից: Թեմաները նույնպես տարբեր են` գեղարվեստական գրականություն, արվեստ, լուսանկարչություն, պատմություն, երաժշտություն… BRAVO.am-ը շնորհավորում է “Բյուրոկրատ’’ գրախանութին ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում հազարավոր գրքեր ու տարեդարձեր:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին