×


“Դալան”

“Դալան”

Ժամանակակից արվեստի երակ Երեւանում :) “Թե Լոնդոնում, թե Նյու-Յորքում, թե Պեկինում, թե Երեւանում,  ժամանակակից արվեստագետները հետեւողականորեն պայքարում են, որպեսզի հին ավանդույթները վերանայվեն եւ համապատասխանեցվեն նոր տեխնոլոգիաների, գլոբալ հաղորդակցման եւ քաղաքական շարժումների այսօրվա միաձուլվածքին”: Narek Avetisyan Այս խոսքերի հեղինակ Չիկագոյից արվեստի քննադատ Կատրին Հիքսոնը նաեւ նշում է` “հայ արվեստագետների կողմից ստեղծված աշխատանքները ոչնչով չեն զիջում ժամանակակից միջազգային արվեստը ներկայացնող ամենամրցունակ աշխատանքներին”: Ժամանակակից արվեստի վիզուալ տարբեր ոճերի եւ նոր մեդիաների անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ այլեւս կկազմակերպվեն Աբովյան փողոցում տեղակայված “Դալան”-ում: Երեւանյան նորաբաց ցուցասրահի նպատակն է Հայաստանում ապրող հետխորհրդային եւ հետանկախության սերնդի 25 ժամանակակից արվեստագետներին ծանոթացնել եւ ներկայացնել ամբողջ աշխարհի անհատ կոլեկցիոներներին, ցուցասրահներին եւ թանգարաններին: Nana Aramyan Ժամանակակից  արվեստ ներկայացնող 25 հայերն են Արա Հայթայանը, Դիանա Հակոբյանը, Գագիկ Չարչյանը, Եվգինե Մարտիրոսյանը, Արթուր Սարգսյանը, Դավիթ Կարեյանը, Կարինե Մացակյանը, Նանա Արամյանը, Կարեն Ալեքյանը, Ճալան` Գեւորգ Սարգսյանը, Գարիկ Կարապետյանը, Գրիգոր Խաչատրյանը, Համլետ Հովսեփյանը, Մուշեղ Մխիթարյանը, Հրանտ Միրզոյանը, Նարեկ Ավետիսյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Տիգրան Ղազարյանը, Դավիթ Գաբրիելյանը, Արմեն Խոջոյանը, Տիգրան Ասատրյանը, Հովնան Սարգսյանը, Գեւորգ  Ջորջ Քասաբյանը, Կարեն Բաղդասարյանը, Ալբերտ Վարդանյանն ու Արա Ալեքյանը: Այսօր այցելիր “Դալան”` առաջին ցուցադրությունը դիտելու ;) :  Ցուցահանդեսն ընթանալու է նաեւ վաղն ու երեք ամիս շարունակ: Dalan Նանա Արամյանը նորաբաց ցուցասրահում իրեն հարազատ ինչ-որ բան է զգում. “Ինտերիերն էլ բավական արտիստիկ լուծումով է, էքսպերիմենտալ: Շատ հետաքրքիր է նաեւ, որ բավական տարբեր ոճեր ունեցող, բայց ավանգարդ դաշտին պատկանող արվեստագետներն իրար հետ այս փոքր տարածքում բավական լավ համադրվել են”:  Նկարչուհու` “Դալան”-ի պատին փակցված “Կիբեռմիջատ”-ն էլ բավական ազդեցիկ է  հյուրերին տպավորելու գործում:): “Սա համակարգչային գործերից դեպի գեղանկարչություն տանող գաղափար ունի”,- նշեց Նանա Արամյանը, ում ամուսնու` նկարիչ Նարեկ Ավետիսյանի գործը եւս ցուցադրվում է:). “Ամուսնուս` ֆրակտալների եւ գեղանկարչության համադրմամբ այս նկարը հավանում եմ”: Գեղանկարիչ Արթուր Սարգսյանն, ով եւ համադրել է “Դալան”-ում  արվեստի գործերը, BRAVO.am-ի հետ զրույցում ասաց` Հայաստանում ժամանակակից արվեստ ներկայացնելը շատ դժվար է. “Այս ցուցասրահում այն ազատ է ու մաքուր: Ես շատ կուզեի, որ Արշիլ Գորկին ոչ թե գնար Նյու-Յորք, այլ մնար այստեղ ու Երեւանում զարգացներ արվեստը: Չնայած շատ հնարավոր է` գլուխն ուտեին, ինչպես Սարյանի գլուխը կերան` փոխաբերական իմաստով: Այսօրվա օրը շատ-շատ ավելի այլ է. քաղաքականությունը չի խառնվում մեր արվեստին, ազատություն կա, եւ պետք է շարունակենք”: Evgine Martirosyan Եվգինե Մարտիրոսյանի ներկայացրած նկարն էլ փոփ-արտ ոճում է. “Այս աշխատանքով ցանկացել եմ  վիզուալ պոեզիա ստեղծել. հայտնի կնոջ դիմանկարը համադրել եմ ճապոնական մի հին գրավյուրայի հետ, որը կրկնվում է, իսկ  կրկնությունը համարում եմ փոփ-արտի գլխավոր էլեմենտներից, որովհետեւ կրկնելով` վիբրացիա ես ստեղծում”: “Դալան”-ը հյուրասեր է, տրամադրություն է ստեղծում:): Ցանկության դեպքում այցելիր,  հետո էլ  կիսվիր տպավորություններով BRAVO.am-ի հետ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW