×


“Հայեր”

“Հայեր”

Կայացավ ամսագրի շնորհանդեսը Ապրիլի 1-ին “Առագաստ” սրճարանում տեղի ունեցավ “Հայեր” հասարակական, քաղաքական եւ սոցիալական ուղղվածություն ունեցող ամսագրի շնորհանդեսը: “Հայերի” գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ շնորհանդեսը ապրիլմեկյան կատակ չէ, այլ տեղի է ունենում իրականում :): Մենք էլ համոզվեցինք, երբ շոշափեցինք 96 էջանոց ամսագիրը:): “Հայեր” Շնորհանդեսին ներկա էին գործարարներ, լրագրողներ, երգիչ-երգչուհիներ` Հասմիկ Կարապետյան, Նառա, Լիլու, Արամո, Մրո, Լեյլա Սարիբեկյան, Միսթր X  եւ այլք: Համերգի երաժշտական մասը ապահովում էին Աննան “Ջեզլ” խմբից, Ջիվան Խաչատրյանը ու Արման Էլբերտը: “Ամսագիրը գլամուրային չէ, այն լուրջ ուղղվածություն ունի: Գլամուր դեմքերը բացառվում են մեր էջերում, չենք օգտագործում շոու-բիզնես բառը, բայց ունենք երգարվեստին, կինոյին եւ մշակութային կյանքին նվիրված էջեր”,- պատմում է գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը: Armen Sargsyan “Հայեր” ամսագրի առաջին շապիկը զարդարում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Առաջին համարում զետեղված թեմաներն ու նյութերը բազմազան են` արտակարգ իրավիճակեր, սեյսմիկ անվտանգություն, հարցազրույցներ կոալիցիաների մամուլի խոսնակների հետ, “Եվրատեսիլ” եւ քաղաքականություն, մշակութային անոնսներ, փողոցային առեւտուր, կանաչապատման խնդիր եւ այլն: “Հայեր”-ը լույս է տեսնելու ամիսը մեկ անգամ: “Սա մի ամսագիր է, որը իր առանձին տեղը կգրավի դաշտում, քանի որ այսօր շատ են ժամանցային ամսագրերը: Մենք փորձելու ենք անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր հիմնախնդիրներին: Սա նաեւ միջոց է, որպեսզի ներկայացնենք աշխարհի հայերին”,- ասաց քաղաքական խորհրդատու Աստղիկ Ավետիսյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW