×


“Նունե Եսայան եւ ընկերներ”

“Նունե Եսայան եւ ընկերներ”

Երգեցին հանուն տաղանդների :) BRAVO.am-ը պատմել էր օգոստոսի 18-ին "Արամ Խաչատրյան" համերգասրահում կայանալիք “Նունե Եսայան եւ ընկերներ” համերգային ծրագրի մասին, որն այլեւս իրականություն է: Կայացած երեկոն բարեգործական նպատակով էր. Նունե Եսայանն ու ընկերները երգեցին հանուն տաղանդավոր երեխաների: Nune Yesayan Շուշան Պետրոսյանը, Սյուզան Մարգարյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Արմինկան, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Սիլվա Հակոբյանը, Լայանան, Զառան, Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանները, Արսեն Գրիգորյանը, Արթուր Իսպիրյանը, Սեւակ Ամրոյանը, Մհերն ու Արամեն մասնակցեցին բարեգործական միջոցառմանը: Երեկոն վարում էր Ավո Խալաթյանը, իսկ պատվավոր հյուրը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էր: “Նունե Եսայան” բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության մասին եւս պատմել ենք. երգչուհին բարեգործությամբ վաղուց է զբաղվում, մոտ մեկ տարի առաջ էլ հիմնադրամ է բացվել, որի ներդրումները կօգտագործվեն անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին աջակցելու համար: Arame “Հավաքված միջոցները կնպաստեն, որ հենց մարդիկ դիմեն, օգնեմ նրանց, ոչ թե սպասեմ  այս կամ այն ակցիայի արդյունքում հավաքվող գումարին: Մեր ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն տաղանդավոր, այլեւ առողջական կամ այլ տիպի խնդիրներ ունեցող երեխաները: Արդեն եղել են բարերարներ, որոնք գումար են նվիրաբերել հիմնադրամին: Համերգի կայացման հարցում նաեւ ընկերներս են օգնում ինձ:): Ավոն սկզբում ճիշտ խոսք ասաց` ամեն մարդ թող քնելուց առաջ իր խղճի հետ խոսի”,-ասաց երգչուհին ու հավելեց, որ կան շատ տաղանդավոր երեխաներ, որ օգնության կարիք ունեն: “Բարեգործական ծրագրի մասին լսելով` քննարկումն իզուր եմ համարում, նամանավանդ  երբ խոսքը տաղանդներին է վերաբերվում, իսկ մենք  տաղանդավոր ազգ ենք: Նունեի զանգի առաջին իսկ վայրկյանից համաձայնել եմ մասնակցել ծրագրին, տեսել եմ, թե նա ինչ գնով է հասել այս օրվան: Anush and Inga Arshakyans Ողջունում եմ նրա կատարած քայլը. նախ` մենք պետք է մեզ, մեր տաղանդներին գնահատենք, հետո, համոզված եղեք, աշխարհն է գնահատելու”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանը: Երգչուհի Արմինկան էլ իր մյուս գործընկերների նման խոստացավ լինել կազմակերպչի կողքին. “Բոլորս էլ մեր մազերի չափ բարեգործական համերգների ենք մասնակցել, բայց, երբ խոսքը Նունե Եսայանի կազմակերպածի մասին է, առավել վստահ եմ, որ այն տեղին է,  իր ճիշտ նպատակին է ծառայելու”: Avo Khalatyan Մհերը մեր երգիչներից թերեւս միակն էր, ով ասաց, որ վերջին շրջանում բարեգործական միջոցառումների չի մասնակցում. “Ասում են` բարեգործական ծրագիր է, օգնում ենք մարդկանց, բայց ծրագրի ավարտից հետո ոչ մի արդյունք չենք տեսնում: Ես էլ որոշեցի`  բարեգործության կարիք կլինի, ինքս կանեմ դա: Իսկ Նունեի դեպքն այլ է. գիտեմ, ճանաչում եմ նրան, տեսել եմ նրա կատարած գործերը, միշտ լսել, թե ինչ ոգեւորությամբ է պատրաստվում բարեգործություն անել, հիմնադրամ ստեղծել ու օգնել տաղանդավոր մարդկանց”: Արամեն եւս բարձր գնահատեց երգչուհու կատարած աշխատանքը, նրան հաջողություն մաղթեց` խոստանալով միշտ լինել բարեգործական ծրագրի կողքին: Նունե Եսայանի հավաստմամբ` կազմակերպության կատարած աշխատանքի եւ բարեգործության արդյունքների մասին կհայտնեն յուրաքանչյուր տարի` համերգային ծրագրի տեսով կազմակերպված միջոցառումների ժամանակ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW