×


“Ոսկե ալկո- Ծիրան”

“Ոսկե ալկո- Ծիրան”

Կինոփառատոնը կոնյակ խմեց:) “Ոսկե Ծիրան” միջազգային 7-րդ ամենամյա կինոփառատոնի կինոաշխարհի ներկայացուցիչներն ու կինոման հյուրերը ֆիլմերի ընտրանուց բացի ծանոթացան լավագույն կոնյակներից մեկին:): Ծիրանի հյութով եւ “Անի” կոնյակի հիմքով պատրաստված  կոկտեյլներն ու հենց ինքը` կոնյակն անխառն վայելել գերադասողների համար մատուցվող “Ընտիր” կոնյակի հետ փառատոնային մթնոլորտն էլ ավելի ջերմ է դառնում: “Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց Հուլիսի 12-ին “Ոսկե Ծիրանը” Երեւանի կոնյակի գործարան այցելեց: Հնեցման մառանում “ծիրանը” հարբեց կոնյակի բույրից, ծանոթացավ “ԱրԱրԱտ” կոնյակների պատմությանն ու արտադրության գաղտնիքներին: Հյուրերին ներկայացվեց նաեւ “Խաղաղության” տակառը, ուր հնեցվում է ղարաբաղյան հակամարտության զինադադարի տարին խորհրդանշող` 1994 թվականի կոնյակի սպիրտ: Տակառը “Խաղաղության” են կոչել, քանի որ այն բացվելու է, երբ կկարգավորվի արցախյան խնդիրը: “Ոսկե Ծիրանը” անցավ Շառլ Ազնավուրի անունը կրող անցուղով, որտեղ պահվում են աշխարհի մի շարք երկրների առաջնորդների եւ հանրահայտ հասարակական ու մշակութային գործիչների անվանական տակառները: “Ոսկե Ծիրան” Կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Մեդվեդեւը հաճախ է եղել Երեւանում, բայց Երեւանի կոնյակի գործարան Ռուսաստանից ժամանած կինոգետի առաջին այցն է: Նա ասում է, որ խորհրդավորության դուռը բացելը միշտ հետաքրքիր է: “Թվում էր` կոնյակի մասին ամեն ինչ գիտենք, կարողանում ենք ընտրել, խմել, բայց իմանալ` ինչպես է պատրաստվում, ինչ պայմաններում… Այստեղ ուղղակի հեքիաթային միջավայր է: Եվ դժվար է հավատալ, որ գրեթե 200 տարեկան գործարանը այսքան նորաձեւ ու ոճային կարող է լինել: Կարծես` կոնյակի գործարան չլինի, այլ ծննդատուն:)”,- Bravo.am-ին ասաց Արմեն Մեդվեդեւը: Ի դեպ, նա հայկական խմիչքներից ամենաշատը թթի օղին է նախընտրում, բայց կոնյակ էլ է սիրում:): “Խաղաղության” տակառ Երեւանի կոնյակի գործարանում “Ոսկե Ծիրանը” նաեւ հյուրասիրվեց: Նշենք, որ արտասահմանցի հյուրերը, հայկական կոնյակով հիացած ու արբած, հետո էլ մեծ հաճույքով դոլմա էին ճաշակում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW