×


“Ռեինկարնացիա”

“Ռեինկարնացիա”

Ռեգգի-բենդը Ամանորի գիշերը “Սեր” է բաժանելու:) “Սերն ազատ է, երաժշտությունն ազատ է, մենք ազատ ենք”,- ասում է “The Reincarnation” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը: Ռեգգի-բենդը ոչ մի ձայնասկավառակ, սինգլ, տեսահոլովակ այլեւս չի վաճառելու. նվիրելու է:): Roland Gasparyan Ամեն ինչ կսկսվի “Սեր” բաժանելուց: “Ռեինկարնացիա”-ն հենց Ամանորի գիշերը 3 հազար օրինակով թողարկված համանուն սինգլը կնվիրի հայերին ու կխնդրի. “Գոնե այս տարի եկեք սիրենք իրար”: “Սեր”-ը խմբի նոր ալբոմից առաջին սինգլն է, որը նաեւ տեսահոլովակ կունենա: “Ցավոք սրտի, կլիպը նվիրելու ժամանակ Երեւանում չեմ լինի, որ տեսնեմ այդ հրաշքը”,- նշեց Ռոլանդը: Նոր տարին Ռոլանդ Գասպարյանը նախատեսում է Երեւանի հետ դիմավորել. “Ժամը 12-ին մի շիշ լավ գինի կվերցնեմ ու կքայլեմ սիրածս քաղաքով: Մենակ ես ու ինքը կլինենք` ես ու քաղաքս:)”: Դրանից հետո կսկսվի ու մինչեւ հունվարի 3-ը կտեւի “Սեր” բաժանելու արարողությունը: “Ռեինկարնացիա”-ին հատուկ փողոցներում փնտրել պետք չէ:). “Սինգլը նվիրելու համար մենք ինքներս կգտնենք ձեզ”: Roland Gasparyan “Ինձ արդեն էդ կոմերցիոն, շուկայական հարաբերությունները հետաքրքիր չեն, բավական փող ու լավ ընկերներ ունեմ մի երգով CD թողարկելու եւ մարդկանց ձրի բաժանելու համար”,- ասաց Ռոլանդ Գասպարյանն ու խմբի քայլը PR ակցիա համարողներին շտապեց հայտնել. “Ինձ հետաքրքիր չէ, թե ով ինչ կմտածի: Կարեւորը` այդ մտածողները թող առավոտյան զարթնելուց չվախենան իրենց հայելու մեջ նայել: Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում, ու, փառք Աստծո, ոչ մեկի թեւի տակ չեմ: CD-ներ թողարկելն էլ ինտերնետը արդեն վերացրել է:)”: “Սեր”-ը հնարավոր կլինի նաեւ համացանցից անվճար բեռնել: Սինգլի թողարկմանը կհաջորդի երկու նոր ալբոմների նվիրման ակցիան. “Եթե քաղաքում որեւէ հայ մարդու չհասցնեմ ձայնասկավառակը նվիրել, կամ շատ հեռու լինեմ, ինտերնետի միջոցով նվերս կհասնի”: Roland Gasparyan Ռեինկարնացիայի ենթարկված Ամանորյա մաղթանք:) “Ուզում եմ` այս տարի խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Մարդիկ վերջապես հասկանան, որ բնությունը չի կարելի վնասել: Եկեք այս տարի ուշադիր լինենք բնության նկատմամբ, քանի դեռ ուշ չէ: Սիրում եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Միշտ ձեր խոնարհ Ռաստա Ռոլանդ Գասպարյան, “The Reincarnation””: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ  “The Reincarnation”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին