Խումբը վերամիավորվել է :)
Մի քանի ամիս առաջ “System of a Down”-ի երկրպագուները ցնծում էին խմբի վերամիավորման առիթով: Հիմա լեգենդար “Pink Floyd” խմբի երկրպագուների “փողոցում” է տոն: Մայիսի 12-ին Լոնդոնի “O2 Arena”-ի բեմում խմբի կիթառահար եւ վոկալիստ Դեւիդ Գիլմորը միացել է նախկին գործընկերոջը` բաս-կիթառահար եւ վոկալիստ Ռոջեր Վոթերսին: Նրանց է միացել նաեւ հարվածային գործիքներ նվագող Նիք Մեյսոնը:
Համերգի ընթացքում երաժիշտները ներկայացրել են խմբի ամենահայտնի հիթերից “Comfortably Numb”-ը: Մի խոսքով, բեմում էր ռոք-բենդի դասական կազմը, բացի ստեղնաշարային գործիքներ նվագող Ռիչարդ Րայթից, ով մահացել է 2008 թվականին:
Հիշեցնենք` վերջին տարիների ընթացքում “Pink Floyd” խմբի անդամները միայն երկու անգամ են հանդես եկել համատեղ ելույթով` 2005 եւ 2010 թվականներին: Մնում է սպասել ու տեսնել` որն է լինելու հաջորդ վերամիավորվող բենդը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.nme.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: