Առաջին ալիքի նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: Ինչպես հայտնում են հեռուստաընկերությունից, յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Թինա Խաչատրյանի, Արման Մարգարյանի եւ Հերմինե Ստեփանյանի հետ բարի լույս կմաղթի նաեւ Հանրայինի բազմամյա եւ սիրված հաղորդավար Մարատ Օրդյանը:
Արման Մարգարյանը, Հերմինե Ստեփանյանը, Թինա Խաչատրյանը եւ Մարատ Օրդյանը
Հաղորդավարները կներկայացնեն մշակութային, կրթական ու հասարակական անցուդարձը, հետաքրքիր հյուրերի ու կպատմեն կարեւոր իրադարձությունների մասին՝ օրվա ռիթմին համահունչ:
Թինա Խաչատրյանը եւ Մարատ Օրդյանը
Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով` սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային:
Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանը
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: