×


«Հասկացանք իրար, բայց՝ սխալ». Արեւիկ Գեւորգյանի եւ Վարշամ Գեւորգյանի զգացմունքային հոլովակը

Արեւիկ Գեւորգյանն ու Վարշամ Գեւորգյանը «Արի անկեղծ» պոետիկ երեկոյից հետո շարունակում են երկխոսել, այս անգամ՝ Անի Առաքելյանի բառերով: Զգացմունքային հոլովակի թեման հավերժական է՝ սերը, առանցքում՝ կինն ու տղամարդը, որոնք ուզում են բաժանվել, որովհետեւ «ամեն ինչ սխալ գնաց»։ 

«Չեմ ուզում, որ պատահական հանդիպենք»,- ասում է կինը։ «Չի ստացվի»,- հավելում տղամարդը։ 

Հետո բացատրությունների շարան է, որ չեն ուզում ընկերներ դառնալ ու իրար տեսնելիս պիտի պարզապես անցնեն։ Ամեն մեկն իր պարզաբանումն ունի։

Կին. «Նա երկար լռեց։ Ես երկար նայեցի մատներին։ Հասկացանք իրար, բայց՝ սխալ»։ 

Տղամարդ. «Ինչո՞ւ են մտքերդ մնալու, ոտքերդ հավերժ փախուստի մասին»։ 

Կին. «Մենք աղմուկներից էինք փախչում ու թողեցինք իրար կիսավեր»։ 

Տղամարդ. «Ու խոսեցինք վերջին անգամ, մարդավարի, ընկերաբար»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW