×


«Միսս Հայաստան-Բելգիա» Թագուհին՝ ընտանիքի ու մասնագիտության մասին

«Միսս Հայաստան-Բելգիա» գեղեցկության մրցույթը, որի կազմակերպիչներից են մոդել-երգչուհի Կարինե Օհանյանը եւ նրա դիզայներ քույրը, նպատակ ունի համախմբել Բելգիայի հայ երիտասարդ աղջիկներին` ներկայացնելու հայկական մշակույթը։ Հայ-բելգիական այս մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 20-ամյա Թագուհի Սիմոնյանը, որը շուրջ 15 տարի ընտանիքի հետ բնակվում է Բելգիայում։

Թագուհի Սիմոնյանը


BRAVO.am-ի հետ զրուցում կապուտաչյա Թագուհին պատմել է, թե ինչու է որոշել մասնակցել մրցույթին.«Ուզում էի նոր հայերի հետ ծանոթանալ, ավելի շատ տեղեկանալ Հայաստանի մշակույթի մասին, բացի այդ, հրաշալի հնարավորություն էր ուժերս մոդելային ասպարեզում փորձելու, մանավանդ սիրում եմ նկարահանվել։ Մրցույթին մասնակցելով` ձեռք եմ բերել նոր ծանոթություններ ու հայ ընկերուհիներ։ Կարինեն եւ Աննան ինձ սովորեցրին, որ բարի գործեր անելը կարեւոր է. պետք է աջակցենք մեր օգնության կարիքն ունեցող մարդկանց»։

Թագուհի Սիմոնյանը

Թագուհի Սիմոնյանը եւ Կարինե Օհանյանը


Նա այժմ սովորում է Բելգիայի համալսարաններից մեկի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապագա լրագրող է.«Վաղ հասակից ցանկացել եմ լրագրող դառնալ, սիրում եմ գրել, նաեւ ընթերցել։ Մոտ ապագայում ուզում եմ ամսագրում աշխատել, գրել նաեւ հայտնի մարդկանց մասին։ Օրվա մեծ մասը զբաղված եմ դասերով, երբ ազատ եմ լինում, ժամանակս տրամադրում եմ նախասիրություններիս՝ սիրում եմ պարել, սպորտով զբաղվել կամ էլ գրքեր կարդալ։ Ծնողներս, ավագ եղբայրս ու կրտսեր քույրս հպարտանում ու աջակցում են ինձ ցանկացած հարցում, նրանց ոգեշնչմամբ էլ ցանկանում եմ հաջողությունների հասնել»։

Թագուհի Սիմոնյանը


Թագուհին որպես մրցանակ նվեր է ստացել ուղեւորություն դեպի Հայաստան, օրեր առաջ հայրենիքում էր Կարինե Օհանյանի հետ.«Մշտական տեղափոխվելուց հետո առաջին անգամ վերադարձա, երբ 15 տարեկան էի, շատ բան չեմ հիշում, քանի որ կարճ ժամանակով էի այցելել, իսկ այս անգամ ոչ միայն Երեւանում, այլեւ մի քանի զբոսաշրջային վայրերում շրջեցինք։ Պետք է նշեմ, որ Հայաստանում ինձ իմ տանն էի զգում, քանի որ ծնողներս պահպանում են հայկական բոլոր ավանդույթները, որ եվրոպական երկրում հայ մնանք։ Այդ անմոռանալի ու հիանալի օրերի ընթացքում ծանոթացել եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ։ Ինձ հետ տարել եմ ջերմ հուշեր, որոնք միշտ իմ սրտում կմնան, նաեւ հուշանվերներ՝ ընկերներիս ու բարեկամներիս համար»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/ եւ Թագուհու արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW