BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվար ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Անահիտ Կիրակոսյան՝ 35 հիշատակում,
• Իվետա Մուկուչյան՝ 32 հիշատակում,
• Խորեն Լեւոնյան՝ 19 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Փետրվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Անահիտ Կիրակոսյանն է: Փետրվարի 5-ին տեղի է ունեցել «Արարատ 73» ֆիլմի երեւանյան պրեմիերան։ Դերասանուհին ֆիլմում մարմնավորում է Նիկիտա Սիմոնյանի հարեւան Անուշի կերպարը։ «Դերս այս մեծ ֆիլմում շատ փոքր է: Իմ փոքր դերակատարմամբ փորձել եմ ցույց տալ հայկական իրական կոլորիտը եւ հայ կնոջ կերպարը, ինչպես նաեւ բարություն ու սեր տարածել»,- նշել է նա։
Պրեմիերային նախորդած ասուլիսի ընթացքում Կիրակոսյանը նշել է, որ ֆիլմը կարեւոր է յուրաքանչյուրիս համար, քանի որ այն հիշեցնում է, որ միասնական լինելու դեպքում մենք՝ հայերս, կարող ենք գրանցել հաղթանակներ:
Դերասանուհին փետրվարին ներկայացրել է նոր տեսահոլովակ։ Նա կատարում է «Ես ինձ գիտեմ» երգը, որի խոսքերի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է, իսկ երաժշտական հիմքում Բաստայի «Там, где нас нет» սաունդթրեքն է։
Ամսվա վերջին Կիրակոսյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութեր, որոնցից պարզ է դառնում, որ նա հանգիստն անցկացնում է Բալիում։
Посмотреть эту публикацию в Instagram
Իվետա Մուկուչյանը երկրորդ հորիզոնականում է: Երգչուհին կիսվել է Թուլումում անցկացրած հանգստի տպավորություններով եւ հրապարակել նոր լուսանկարներ։
«Ես այստեղ եղել եմ բազմիցս, բայց այս անգամ Թուլումն ինձ այլ զգացողություն պարգեւեց»,- գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Փետրվարին Իվետան ներկայացրել է նաեւ նոր զուգերգ Սուպեր Սաքոյի հետ։ «Միլիոն $» երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։
Երրորդ հորիզոնականում Խորեն Լեւոնյանն է: Նախորդ ամսվա սկզբին Խորեն Լեւոնյանի կինն ինստագրամյան հրապարակմամբ հաստատեց, որ երեխայի է սպասում: Լուրը կարճ ժամանակում լայն տարածում գտավ լրատվամիջոցներում։
Посмотреть эту публикацию в Instagram


×
242





