×


«Էլինար»

«Էլինար»

Գուսան Շահենի երգն ու ամերիկյան տեսահոլովակը : ) Ժողովրդական, ազգագրական երգով ներկայացող Արաքս Կարապետյանը օրերս Լոս Անջելեսում նկարահանեց իր թվով չորրորդ տեսահոլովակը, որի համար հիմք է հանդիսացել գուսան Շահենի «Էլինար» երգը: Տեսահոլովակի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը Bravo.am-ին տեղեկացրեց, որ նկարահանումները կատարվել են փետրվարի 23-ին եւ 24-ին` Լոս Անջելեսի տարբեր տեսարժան վայրերում, ինչպես նաեւ հանրահայտ Հոլիվուդ բուլվարում: Araqs Karapetyan Ի տարբերություն այլ տեսահոլովակների, այս մեկն առանձնանում է նրանով, որ երգչուհու ձայնը համադրվում է միայն դուդուկի հնչյուններով`այսինքն առանց գործիքավորման կատարում է. «Կա նաեւ գործիքավորված տարբերակը, բայց իմ խնդրանքով տեսահոլովակը նկարահանվել է միայն Արաքսի ձայնի եւ դուդուկի համահունչ ներդաշնակության տարբերակով, որն ուժեղացնում է երգի էմոցիոնալ դաշտը: Իսկ դուդուկը նվագում է Ռուբեն Հարությունյանը` ախթեցի Ռուբենը, ով շատ հայտնի մարդ է երաժշտական աշխարհում»,-ասում է ռեժիսորը: Alik Karapetyan Տեսահոլովակում իր ներդրումն է ունեցել  նաեւ երաժիշտ, երգիչ Ալիկ Կարապետյանը` Արաքս Կարապետյանի անփոխարինելի ուսուցիչն ու հայրը, ով երկար տարիներ եղել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Արաքս Կարապետյանից բացի  տեսահոլովակում երեւում են մի շարք զուտ ամերիկյան կերպարներ, իսկ հերոսուհու դերում հանդես է գալիս դերասանուհի Ալլա Թումանյանը. «Կին, ով ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չի կարողանում մերվել օտար երկրի ապրելակերպին ու կարոտը դեպի իր հայրենիք փորձում է լրացնել գոնե գեղեցիկ ժողովրդական երաժշտությամբ»,- ասում է Սուրենն ու հավելում, որ տեսահոլովակը եթերում կլինի մարտ ամսվա վերջին: Suren Tadevosyan Գնահատելով կատարված աշխատանքը` Սուրեն Թադեւոսյանը նշում  է, որ երգչուհու եւ դերասանուհու աշխատանքն արտակարգ է. «Իհարկե, չէի ասի, որ իմ համար ամենաուժեղ ոճն է ժողովրդականը, բայց, հաշվի առնելով սյուժետային գիծն ու հիանալի դերասանական խաղը, ինչպես նաեւ հատուկ սաունդ էֆեկտները, որոնք լինելու են տեսահոլովակում, ինձ իրավունք եմ տալիս չկասկածել տեսահոլովակի յուրահատուկ լինելու ու հաջողության մեջ»: Նշենք, որ սա Սուրեն Թադեւոսյանի եւ Արաքս Կարապետյանի թվով երկրորդ համագործակցությունն է:  Նախորդ` «Կռունկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը եւս ծնունդ է առել ԱՄՆ-ում: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սուրեն Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW