×


Ջորջինա Ռոդրիգեսն «այո» է ասել Ռոնալդուին եւ ստացել մոտ 5 մլն դոլարանոց մատանի

Մինչ հայ ֆուտբոլասերները սպասում են 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում սեպտեմբերի 6-ին Երեւանում ընդունել Պորտուգալիայի հավաքականին, վերջինիս ավագի կյանքում լուրջ փոփոխություններ են կատարվում: 

9 տարվա հարաբերություններից ու համատեղ կյանքից հետո Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին ու երեխաների մորը՝ Ջորջինա Ռոդրիգեսին:


Լուրն Ինստագրամում հայտնել է հենց Ջորջինան ու ցույց է տվել նշանադրության ադամանդե մատանին: 

«Համաձայն եմ այս ու իմ բոլոր կյանքերում»,- գրել է 31-ամյա Ռոդրիգեսը:

40-ամյա Ռոնալդուն տարբեր սիրավեպեր է ունեցել ու հանդիպել հայտնի կանանց հետ, որոնց թվում է մոդել Իրինա Շեյքը, կամուսնանա առաջին անգամ: 


Զույգի հարսանիքի վերաբերյալ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: Արտասահմանյան լրատվամիջոցներում քննարկվում է նշանադրության մատանին. մինչեւ 37 կարատանոց զարդի արժեքը գնահատվում է մոտ 5 միլիոն դոլար։ Մի շարք երկրպագուներ քննադատել են պորտուգալացուն՝ ապագա կնոջն «էժան» մատանի նվիրելու համար. «Ալ Նասր»-ի հետ պայմանագրի համաձայն՝ Ռոնալդուն ամեն 5 օրը մեկ վաստակում է շուրջ 5 մլն դոլար նույնիսկ արձակուրդի ընթացքում:

Ռոդրիգեսն ու Ռոնալդուն համատեղ 2 դուստր ունեն, որոնց անվանել են Ալանա Մարտինա ու Բելլա Էսմերալդա: 

Ռոնալդուն եւս 3 երեխա էլ ունի. ավագ որդին՝ Քրիշտիանու կրտսերը ծնվել է 2010 թվականին, մոր անունը հայտնի չէ: 2017-ին փոխնակ մոր օգնությամբ էլ լույս աշխարհ են եկել Եվան ու Մատեոն: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW