×


«Մեր իրական հեքիաթը». Լենդ Մկրտչյանի ու Մարիայի ռոմանտիկ լուսանկարները

Հանգստյան օրերն առատ են եղել հարսանիքներով: Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում օգոստոսի 9-ին պսակադրվել է դերասան Լենդ Մկրտչյանը: Նրա ընտրյալը Մարիան է, իսկ քավորի պարտականությունները ստանձնել է վերջերս ամուսնացած Խորեն Լեւոնյանը:  


Նորապսակները մեղրամիսն անցկացնում են Կիպրոսում, որտեղից էլ կիսվել են մինչեւ հարսանիքն իրականացրած գեղեցիկ ֆոտոշարքով: Սեւանի ափին արված լուսանկարների հեղինակը Կարեն Հովհաննիսյանն է: 

«Սերը պարգեւ է երկնքից նրանց համար, ովքեր կարողանում են տեսնել միմյանց հոգիները: Եվ սկսվեց մեր պատմություն՝ գրված սիրով, վստահությամբ ու հավերժության երդմամբ: Սա է հեքիաթը, մեր իրական հեքիաթը»,- միմյանց ասում են նրանք:


Նշենք, որ Մարիան հարսանիքին մի քանի անգամ զգեստափոխվել է, հարսանեկան բոլոր զգեստների հեղինակն էլ նրա մայրն է: 



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW