×


«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»

Երեւանյան առաջին, բայց ոչ վերջին բարեգործական ընթրիքը 2003 թվին հիմնադրված «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը որոշել էր իր գործընկերների ու հովանավորների համար ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք կազմակերպել: Ընթրիք Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցավ հիմնադրամի «Հզորացնենք Հայաստանի գյուղերը մեր ուժերով» խորագիրը կրող առաջին բարեգործական ընթրիքը: Ինչպես նշեց հիմնադրամի հիմնադիր ու խորհրդի ատենապետ Կարօ Արմենը, ստացված հասույթով կվերանորոգվեն եւ կկահավորվեն Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Մյասնիկյան համայնքի դպրոցի 2 մասնաշենքեր ու համակարգչային դասասենյակներ: Մյասնիկյան համայնքը Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքներից է, որն ընդգրկվել է հիմնադրամի «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» մեջ: Karo Armen Հիմնադրամի առաջին երեւանյան ընթրիքին մասնակցում էին ՀՀ Կառավարության անդամներ, բանկերի ու գործարար ոլորտի ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ եւ այլք: Ներկա հյուրերը տեղում գնում էին հիմնադրամի ծրագրերում ընդգրկված երեխաների արված լուսանկարներն ու ձեռագործ աշխատանքները: Երեխաներն էլ պարում էին ազգագրական պարեր, երգում ու իրենց շնորհակալությունն հայտնում հիմնադրամին: Լուսանկարների հեղինակներից մեկը` 16-ամյա Սիրանուշ Ղազարյանը, պատմեց, որ իր կյանքը փոխվել է հիմնադրամի շնորհիվ. «Եթե իմ կյանքը բաժանեի երկու սյունակի` մինչ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը եւ դրանից հետո, ապա իմ ամբողջ կյանքը կգրեի հիմնադրամի սյունակում, իսկ առաջին սյունակը դատարկ կթողնեի: Իմ լուսանկարներից մեկում նկարել եմ մի աղջիկ, որը գտնվում է խավարի ու լույսի մեջ: Սա ուղղակի կապ ունի ինձ հետ: Այդ աղջիկը ես էի, իսկ լույսը` հիմնադրամը»: Ներկա հյուրերը տեղում գնում էին հիմնադրամի ծրագրերում ընդգրված երեխաների արված լուսանկարներն ու ձեռագործ աշխատանքները Մինչ օրս «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի միջոցները գոյացել են ԱՄՆ-ում կազմակերպվող ամենամյա բարեգործական ճաշկերույթներից, ուր սփյուռքահայ ու այլազգի բարերարներ կատարել են նվիրատվություններ:  Հիմնադրամի աշխատակից Ժենյա Զոհրաբյանը նշեց, որ այժմ իրենց հիմնական նպատակն այդ դպրոցի հիմնանորոգումն է. «Նյու Յորքում կայանալիք ընթրիքի նպատակն էլ լինելու է գումարներ հավաքագրելը դպրոցի մասնաշենքերի վերանորոգման համար»: Նա նշեց, որ սա առաջին բարեգործական ընթրիքն է, բայց վերջինը չի լինի. «Որոշեցինք Հայաստանում էլ կազմակերպել նման ճաշկերույթ, որ այստեղի գործարարները, քաղաքական գործիչները, բարերարները եւս մասնակցեն գյուղական համայնքներում կատարվող աշխատանքներին: «Օրեգանո» ռեստորանը մեզ սիրով տրամադրել է տարածքը, իհարկե, որոշակի գումար տրվում է ամեն անձի համար»: Vazgen Khachikyan Ժենյա Զոհրաբյանի խոսքերով, իրենց գործունեությանը ծանոթ մարդիկ հեշտությամբ են համաձայնել մասնակցել. «Կան նաեւ մարդիկ, որոնք առաջին անգամ են մեզ հյուրընկալվում, մեր գործընկերներն են, հիմնադրամի բարեկամներն են, տեղյակ են մեր աշխատանքներին»: Ի դեպ, բարեգործական ընթրիքի արժեքը յուրաքանչյուր անձի համար կազմում էր 25 000 դրամ, որից «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ին որպես հանգանակություն ամեն հյուրի կողմից փոխանցվել է 20 000 դրամ: Երեկոյի ընթացքում հիմնադրամը “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի կողմից 50 համակարգիչ նվեր ստացավ, իսկ ընդհանուր հավաքված գումարը մոտ 8 մլն դրամ էր: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին