×


«Մանկական Եվրատեսիլ 2011»

«Մանկական Եվրատեսիլ 2011»

Հնարավոր է`  մրցույթը Գարիկ Մարտիրոսյանը վարի :) Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կկայանա  «Մանկական Եվրատեսիլ 2011» համաեվրոպական երգի մրցույթը: «Eurovision 2011» Երեւանում արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները. ընտրվել են  մրցույթի պաշտոնական նշանաբանը` «Reach For The Top» կամ «Հասի՛ր բարձունքին», եւ  տարբերանշանը, որը մշակվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Անտոն Բառանովի եւ Եվրոպական հեռարձակողների միության համատեղ աշխատանքի արդյունքում: Մրցույթի հաղորդավարների ընտրության քննարկումներում նշվում է  նաեւ Գարիկ Մարտիրոսյանի անունը: «Մի քանի տարբերակ ունենք, կարող եմ միայն մեկի` Գարիկ Մարտիրոսյանի անունը նշել»,- հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի եւ Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Grigor Nazaryan Հանդիպմանը ներկա էին նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանն ու մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ովքեր նշեցին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են եւ շատ հարցեր իրենց հստակ պատասխանները դեռեւս չեն կարող ստանալ, ինչպես օրինակ` ով է ներկայացնելու Հայաստանը, քանի երկիր է մասնակցելու մրցույթին, որքան կարժենան տոմսերն ու ինչքան է կազմում միջոցառման բյուջեն: «Դեռ չեմ կարող հստակ թիվ ասել, քանի որ չգիտենք` քանի երկիր կներկայացնի մասնակցության հայտ: Ըստ դրա կորոշվեն նաեւ ծախսերը: Տոմսերն էլ մատչելի ու բոլորին հասանելի են լինելու”,- նշեց Գրիգոր Նազարյանը: Gohar Gasparyan «Երգը պետք է հասանելի լինի եվրոպացիների ականջին» . Գրիգոր Նազարյան Խոսվեց նաեւ Հայաստանի ներկայացուցչի հայտերի ընդունման ժամկետից, որը լրացել է հուլիսի 20-ին: «Արդեն մոտ 50 հայտ ունենք, բայց ընդունող հանձնաժողովը կաշխատի մինչեւ օգոստոսի 20-ը, քանի որ հիմա ամառ է, եւ շատ երեխաներ քաղաքում չեն գտնվում»,-ասաց Գոհար Գասպարյանը: «Երգը պետք է հասանելի լինի եվրոպացիների ականջին: Դրա մեջ պետք է լինի մեր ազգային ոճը, իսկ  լեզուն, չգրված օրենքի համաձայն, պետք է լինի  հայերեն եւ անգլերեն: Սա լսելու է ողջ աշխարհը. պետք է  այլազգիներին եւս հասկանալի լինի»,-BRAVO.am-ին ասաց Գրիգոր Նազարյանը: Ոճային առումով մրցույթի երաժշտական պրոդյուսերը որեւէ սահմանափակում չի ուզում դնել. «Ամեն ոճի մեջ մենք կարող են ստեղծել լավը, այնպես անել, որ երգը սիրվի»: Արդեն ստացված մոտ 50 հայտի մեջ կան տարբեր ոճի ու ժանրի երգեր, բայց պրոդյուսերը առաջին հերթին կարեւորում է մասնակցին, նրա ակտիվությունն  ու պահվածքը` որպես մեր ազգի ներկայացուցիչ. «Երգն արդեն ժամանակի հարց է, կարող ենք վրան որոշակի աշխատանք եւ  ուղղումներ անել: Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը պատվով ներկայանա այս մրցույթին:)»: «Eurovision 2011» Թուրքիան եւ Ադրբեջանը դեռեւս մրցույթին մասնակցության հայտ չեն ներկայացրել «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին մասնակցության հայտ Հայաստանը Թուրքիայից եւ Ադրբեջանից դեռեւս չի ստացել: Ինչպես նշում են հանդիպմանը ներկա բանախոսները, հայտեր առայժմ ստացել են 12 երկրից, իսկ մասնակից երկրների առավելագույն թիվը 18-ն է: Հայաստանում կայանալիք համաեվրոպական մանկական երգի մրցույթի մասնակցությունից, ինչպես նշում է Գոհար Գասպարյանը, մի շարք երկրներ հրաժարվել  են ֆինանսական խնդիրների պատճառով. «Սերբիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Կիպրոսը, Հունաստանը եւ այլ երկրներ շատ են ուզում գալ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցելու»: Գերմանիան եւս չի մասնակցելու. պատճառը մրցույթի հեռարձակման ժամի հետ կապված խնդիրներն են, քանի որ տվյալ ժամին ունեն ֆիքսված հաղորդումներ, որոնք հետաձգել չեն կարող: «Մանկական Եվրատեսիլ 2011» «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը ֆան-ակումբ ունի Facebook սոցիալական ցանցի  որոշ կամավորներ ստեղծել են «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի ֆան-ակումբ` ապացուցելու, որ Հայաստանում “Եվրատեսիլը” շատ են սիրում:): Ակումբի անդամներն իրենց ուժերով ֆիլմ են նկարահանել Հայաստանի  մասին, շուտով կլինի նաեւ երկրորդ ֆիլմ-բացիկը, որը կպատմի  մասնակից երկրների մասին. յուրաքանչյուր երեխա ներկայացնելու է մի երկիր: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW